Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2022
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 դեկտեմբերի 2022 թվականի N 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N/27.2/52367-2022 պետական փորձագիտական եզրակացությունը`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -24

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2022 թ. դեկտեմբերի 05

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

Հավելված 1

Արմավիր համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 5-ի

երկրորդ նստաշրջանի

թիվ 12 արտահերթ նիստի

թիվ 205-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանել՝

 

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

 

ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 1.4 գործակցի կիրառմամբ` 21000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ.

 

բ. սույն կետի, «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

 

-200–ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 1.4 գործակցի կիրառմամբ` 42000 /քառասուներկու հազար/ ՀՀ դրամ.

 

-500–ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 1.4 գործակցի կիրառմամբ` 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ.

 

-1000–ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ` 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ.

 

-3000–ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 1.5 գործակցի կիրառմամբ` 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.

 

գ.ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

-մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ` 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ.

 

-20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ` 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

 

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ` 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ.

 

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի, «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ. 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ` 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

 

4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ.

 

4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ. որի նկատմամբ կիրառվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ. և 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ստացված դրույքաչափը գյուղական բնակավայրում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ` 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.

 

4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ.

 

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ.

 

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ.

 

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

 

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ,

 

-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ,

 

-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ,

 

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,

 

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ,

 

 -500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ.

 

բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ,

 

-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ,

 

-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ,

 

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 /քսանհինգ հազար/ՀՀ դրամ,

 

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ,

 

-500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ.

 

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար 350 /երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

 

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

ա. առևտրի օբյեկտների համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ,

 

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ կիրառվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,

 

գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,

 

դ. խաղատների համար՝ 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ,

 

ե. շահումով խաղերի համար՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,

 

զ. վիճակախաղերի համար՝ 150000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ կիրառվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 225 000 /երկու հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ.

 

10) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

 

ա. հիմնական շինությունների ներսում՝

 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10000 /տասը հազար/ՀՀ դրամ,

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 15000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ,

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 20000 /քսան հազար/ՀՀ դրամ,

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 30000 /երեսուն հազար/ՀՀ դրամ,

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ կիրառվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ.

 

բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝

 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 1000 /մեկ հազար/ՀՀ դրամ,

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 2000/երկու հազար/ ՀՀ դրամ,

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 4000 /չորս հազար/ՀՀ դրամ,

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 8000 /ութ հազար/ՀՀ դրամ,

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 15000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ,

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 25000 /քսանհինգ հազար/ՀՀ դրամ,

 

11) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`5000 /հինգ հազար/ՀՀ դրամ.

 

12) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ՀՀ դրամ,

 

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ,

 

գ. սոցիալական գովազդի համար՝ 0 /զրո/ ՀՀ դրամ,

 

դ. այլ արտաքին գովազդի համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,

 

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 /երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ,

 

զ.եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով՝ 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

 

13) համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 /հարյուր հազար/ՀՀ դրամ.

 

14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10000 /տասը հազար/ՀՀ դրամ.

 

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500000 /հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ.

 

16) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ,

 

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5000000 /հինգ միլիոն/ՀՀ դրամ,

 

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7000000 /յոթ միլիոն/ՀՀ դրամ,

 

դ. 10 հա-ից ավելի մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10000000 /տասը միլիոն/ՀՀ դրամ:

 

17) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ՀՀ դրամ,

 

18) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ կիրառվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավելի` 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ.

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 300000 /երեք հարյուր հազար/ՀՀ դրամ:

 

Հավելված 2

Արմավիր համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 5-ի

երկրորդ նստաշրջանի

թիվ 12 արտահերթ նիստի

թիվ 205-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Տեղական վճարների դրույքաչափերը սահմանել՝

 

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 /տասը հազար/ՀՀ դրամ.

 

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝ 30000 /երեսուն հազար/ՀՀ դրամ.

 

3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝ 30000 /երեսուն հազար/ՀՀ դրամ.

 

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝ 10000 /տասը հազար/ՀՀ դրամ.

 

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝ 20000 /քսան հազար/ՀՀ դրամ.

 

6) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը սահմանվում է`

 

ա. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.

 

- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 /երկու հարյուր/ ՀՀ դրամ /քաղաքային/, յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 50 /հիսուն/ ՀՀ դրամ /գյուղական/:

 

բ. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

 

- առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 /հիսուն/ ՀՀ դրամ.

 

- հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 /քսան/ ՀՀ դրամ.

 

- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 /քսան/ ՀՀ դրամ.

 

- գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 /երեք/ ՀՀ դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ ՀՀ դրամ.

 

- արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 /հինգ/ ՀՀ դրամ.

 

- շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափով.

 

- շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափով:

 

- Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 /հիսուն/ ՀՀ դրամ:

 

- Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

 

գ. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն կետի բ) ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

 

- ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ, կամ

 

- ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

 

-ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

7) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար վճարների դրույքաչափերը` համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսի չափով:

 

8) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի կողմից հաշվարկի սարքով խմելու ջրի մատակարարման համար՝ 1խմ համար 90 /իննսուն/ ՀՀ դրամ, իսկ առանց հաշվարկի սարքի` յուրաքանչյուր տունը` 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

 

9) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ 1խմ համար 11 /տասնմեկ/ ՀՀ դրամ.

 

10) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ.

 

11) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

 

Այդ թվում՝

 

ա. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

 

- երաժշտական գործիքների բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ.

 

- պարի բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

 

- կերպարվեստի բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

 

բ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

 

գ.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ.

 

դ.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 1000 /մեկ հազար/ՀՀ դրամ.

 

ե.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում ուսուցողական խմբերում մեկ սանի հաշվով ամսական վարձավճար սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:

Մշակույթի տան դահլիճի 1 ժամվա վարձակալության վճար սահմանել՝

- համերգների համար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ

- Կինո ցուցադրելու համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ

- մանկական ներկայացումների համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ

- թատերական ներկայացումների համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ

- այլ միջոցառումների համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

 

12) համայնքի համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար ՝ մեկ փաստաթղթի համար՝ 25 /քսանհինգ/ ՀՀ դրամ:

 

13) համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ` փոխհատուցման գումարի չափով` 0 /զրո/ ՀՀ դրամ:

 

14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ քաղաքային համայնքում՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, գյուղական համայնքում՝ 5000 /հինգ հազար/ՀՀ դրամ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան