Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 4-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի 3-րդ հավելվածի 46-րդ կետին և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8–ի արձանագրության 1-ին հավելվածի 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարման գծով արտոնությունների դասակարգչի (7-րդ հավելված) 1.1 ենթաբաժնի УН ծածկագրով դիրքում «8802 11 000 1 ենթադիրքում» բառերը փոխարինել «8802 11 000 2 և 8802 11 000 3 ենթադիրքերում» բառերով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 1 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«8802 11 000 2 ----հանդերձված դատարկ ապարատի՝ 1000 կգ-ից ոչ ավելի զանգվածով

8802 11 000 3 ----այլ»:

4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ կետի 2-րդ ենթակետի և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8–ի արձանագրության 1-ին հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու հետ կապված՝ տվյալ ենթակետերում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 1 ստորաենթադիրք ասելով հասկացվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11 000 2 և 8802 11 000 3 ստորաենթադիրքերը:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 62 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանում

Լրացուցիչ չափման միավորներ

8802 11 000 1

--- քաղաքացիական

հատ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 62 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանում

Լրացուցիչ չափման միավորներ

 

--- քաղաքացիական.1

 

8802 11 000 2

---- հանդերձված դատարկ ապարատի՝ 1000 կգ-ից ոչ ավելի զանգվածով

հատ

8802 11 000 3

---- այլ

հատ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 62 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանում

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

8802 11 000 2

 

 

 

8802 11 000 3

---- հանդերձված դատարկ ապարատի՝ 1000 կգ-ից ոչ ավելի զանգվածով

---- այլ

14,343Դ)

 

 

 

14,3

 

1 Ե_______________________

ԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 11000 ստորաենթադիրքին հաջորդող, առանց ծածկագրի ստորաենթադիրք։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 62
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան