Basic information
Number
N 291-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.02.2022-01.03.2022)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2022
Enactment organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Enactment date
18.02.2022
Signing organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Signing date
18.02.2022
Effective date
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 փետրվարի 2022 թ.

N 291-Ա/2

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 308-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ԱԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՍԵՐԻԱ Բ N 0007 ԵՎ ՍԵՐԻԱ Մ N 0007 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, 6-րդ մասով, հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի ա.բ.գ.դ.ե. ենթակետերի, 5-րդ մասի, 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ՝ 17-ի և 19-ի 7-րդ կետերի, 10-րդ կետերի 2֊րդ ենթակետերի ա.բ.դ. պարբերությունների, 3-րդ ենթակետերի ա.բ.գ. պարբերությունների, 4-րդ ենթակետերի ա.բ.գ.դ. պարբերությունների, 6-րդ ենթակետերի պահանջները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկանքը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 138/2 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Դադարեցնել «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»  ՍՊԸ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների կատարված խախտումների՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու և սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի կատարված խախտումների հիմքերով։

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված բակալավրի սերիա Բ N 0007 և մագիստրոսի սերիա Մ N 0007 լիցենզիաները։

2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալությանը և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ՝ նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով։

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին։

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին։

 

ՆԱԽԱՐԱՐ՝

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: