Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0218 Ն. 14.12.22

 

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջներում ներառել ղեկավարների համապատասխանության գնահատմանը, մասնագիտական գիտելիքի ստուգմանը, որակավորմանը ներկայացվող պահանջները, հնարավորություն տալ ապահովագրական ընկերություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ապահովագրական ընկերության շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է .

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի Բաժին 3-ում «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բառերից հետո լրացնել «, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»», իսկ Գլուխ 3-ում «անձնակազմի կառավարում» բառերից հետո լրացնել «, ղեկավարների որակավորում և համապատասխանության գնահատում» բառերը,

2) Կանոնակարգի 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ կետ.

«19.1 Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգի առումով նվազագույնը նախատեսում է.

1) ղեկավարների մասնագիտական համապատասխանության գնահատման կարգը, ընթացակարգերը,

2) ղեկավարների «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պահանջների ստուգման ընթացակարգերը,

3) ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, պատվիրակման դեպքում՝ որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը,

4) ղեկավարների որակավորման համապատասխանության ստուգման շարունակական ընթացակարգը,

5) Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, դրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: