Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-120-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2007-15.12.2016)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.426
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-259 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) երկրորդ պարբերությունից հանել «և վաճառքի» բառերը.

2) չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-120-Ն