Basic information
Number
N 143-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.03.2022-08.06.2022)
Status
Չի գործում
Source
Опубликован на едином сайте
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
04.03.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
04.03.2022
Effective date
05.03.2022
Interrupt date
08.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 143-Ա

 

«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Ռուբիկ Սարգսյանի բուժման նպատակով ձեռք բերված էնդոպրոթեզի և էնդոպրոթեզի ֆիքսման համար նախատեսված ցեմենտի (6,940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 77,000 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ