ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 843-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 746-Ա որոշման 1-ին կետում «բժշկական մահճակալների՝ հակապառկելախոցային ներքնակով» բառերը փոխարինել «բժշկական մահճակալը՝ պոլիէսթերային ծածկոցով և հակապառկելախոցային ներքնակով, ու բժշկական մահճակալը՝ պոլիէսթերային ծածկոցով, հակապառկելախոցային ներքնակով և բժշկական կշեռքով (MS6001 մոդելի)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|