Գլխավոր տեղեկություն
Համար
N 1911-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1911-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի NN 2, 6 և 7 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել`

1) «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/19Շ պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

2) «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 32 (երեսուներկու) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

3) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի մայիսի 2-ին կնքված թիվ ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/2Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 62 (վաթսուներկու) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

4) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 120 (հարյուր քսան) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

5) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 63 (վաթսուներեք) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

6) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՄԱԱՇՁԲ-2022/30Շ պայմանագրում՝ պայմանագրով 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում սույն ենթակետի հիմքով կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

7) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/21Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 15 (տասնհինգ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները.

8) «Գավառի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-3 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 80 (ութսուն) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները։

3. Անփոփոխ թողնել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների հետ 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները՝ դրանք կիրառելով նաև սույն որոշման հիմքով 2023 թվականին կնքվելիք համաձայնագրերի հաստատման համար, անհրաժեշտության դեպքում, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված կապալառուների կողմից 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում ներկայացված ապահովումների գործողության ժամկետների երկարաձգումը։

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների կողմից սույն որոշման հիմքով 2023 թվականի համաձայնագրերը կնքելուց հրաժարվելու դեպքում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները չեն վերադարձվի վերջիններիս:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

09.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1911-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2022 թվական: