ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1365-Ա
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԼԵՆԱ ՍԱԳԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Սարգսյանին 2022 թվականի նոյեմբերի 24-28-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էլենա Սագարյանին 2022 թվականի նոյեմբերի 25-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ)՝ Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ պետծառայողների համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Գուրգեն Սարգսյանի և Էլենա Սագարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գուրգեն Սարգսյանի և Էլենա Սագարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |