ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 882-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» N 618-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «ԿոնսԷլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01539021) 2022 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված թիվ 021Ա/022թ. պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդակարգավորման և օդափոխության համակարգի սարքավորումների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 174,722,700 դրամի չափով.
2) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ թիվ 023Ա/022թ. պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակեալյումինային կոնստրուկցիաների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 184,724,602 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |