ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 835-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 61,648,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված՝ N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 835-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում գիտնականներին և գիտական խմբերին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ Բնագավառը՝ գիտական |
6. |
Ծրագրի բյուջեն |
61,648,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության գիտական և կրթական հիմնարկներ, 28 գիտական խմբեր (ընդհանուր` 112 գիտնականներ) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1) մրցույթի հայտարարում կայքերում, թերթերում և ֆեյսբուքյան էջերում. 2) Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմկոմիտեի կողմից մասնակիցների հայտերի ընդունում. 3) հետազոտական խորհրդի կողմից հայտերի գնահատում և հաղթողների ընտրություն. 4) ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից գիտական խմբերի հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքում և դրամաշնորհի առաջին մասի վճարում: 2. 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1) աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովի այցելություններ գիտական խմբերին. 2) կազմկոմիտեի կողմից միջանկյալ հաշվետվությունների ընդունում. 3) դրամաշնորհի երկրորդ մասի վճարում (հոկտեմբեր 2023). 4) կազմկոմիտեի կողմից ամփոփիչ հաշվետվությունների ընդունում: 3. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 61,648,000 դրամ, որից` 1) դրամաշնորհ 56,000,000 դրամ. 2) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,100,000 դրամ. 3) ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 48,000 դրամ. 4) կոմունալ ծախսեր 2,300,000 դրամ. 5) գրասենյակային պիտույքներ 1,200,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Բնական գազի ձեռքբերում՝ 1,600,000 դրամ չափով: 2. Ջրամատակարարման ծառայության ձեռքբերում՝ 700,000 դրամի չափով: 3. Ֆիքսված հեռախոսակապի ծառայության ձեռքբերում՝ 48,000 դրամի չափով: 4. Գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 1,200,000 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,648,000 դրամ՝ ընդհանուր արժողության 9.2%-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝ 1) Ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,100,000 դրամ. 2) Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն՝ 48,000 դրամ. 3) Կոմունալ ծախսեր՝ 2,300,000 դրամ. 4) Գրասենյակային պիտույքներ՝ 1,200,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |