Գլխավոր տեղեկություն
Համար
N 1820-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1820-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգը և ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և դրա գործողությունը դադարեցնելու որոշումների, ինչպես նաև նշված որոշումների ընդունման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների ձևերը՝ համաձայն N 2 hավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածը սահմանում է չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև դրա գործողությունը դադարեցնելու կարգը և ժամկետները:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվում է համապատասխան անձանց դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017 թվականի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 21-րդ և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ, 88-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները:

3. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների տրամադրման լիազորություն ունեցող ստորաբաժանումը՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի հիման վրա (այսուհետ՝ դիմում)` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:

4. Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում դիմումը պետք է լինի ստորագրված, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված։

5. Որպես դիմումատու կարող է հանդես գալ ցանկացած անձ՝ օրենսգրքի 21-րդ հոդվածին համապատասխան, իսկ օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված՝ միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու համար ապրանքների դասակարգման մասին որոշումը, ի թիվս նույն հոդվածով սահմանված պայմանների, պետք է տրամադրվի այն անձին, ով հանդես է գալու որպես ապրանքի բաղադրիչների հայտարարատու:

6. Էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթերի կամ տվյալների փոխանակումն իրականացվում է տեղեկատվական համակարգերի միջոցով մաքսային մարմինների և դիմումատուի միջև տեղեկատվական փոխգործակցության արդյունքում:

7. Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) դիմումատուի վերաբերյալ տվյալներ՝ սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան.

2) ապրանքի վերաբերյալ տվյալներ՝ սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան.

3) ապրանքի մատակարարման ժամկետը (առկայության դեպքում).

4) ապրանքների դասակարգման որոշման՝ մաքսային մարմնի կողմից տրամադրման նախընտրելի տարբերակը (էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով).

5) դիմումի ներկայացման օրվա դրությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:

8. Դիմումին կից ներկայացվում են՝

1) ապրանքի մատակարարման պայմանագիրը.

2) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան ապրանքի բաղադրիչների ցանկը.

3) փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքի տեխնիկական նկարագիրը՝ ապրանքի նշանակության, իրականացվող գործառույթների, գործողության սկզբունքի (այդ թվում՝ ապրանքի առանձին բաղադրիչների փոխգործակցության մասով) նշումով.

4) փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքի առանձին բաղադրիչների նկարագիրը՝ նշանակությանը, իրականացվող գործառույթներին, գործողության սկզբունքին, բաղկացուցիչ նյութերին վերաբերող նշումով.

5) հավաքման (մոնտաժային) գծագիրը (սխեման).

6) փաստաթուղթ, որը հաստատում է դիմումն ստորագրող անձանց լիազորությունը.

7) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

9. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման մասին դիմումի քննությունը հետևյալ դեպքերում՝

1) եթե դիմումն ստորագրված է դրա ներկայացման համար լիազորություն չունեցող անձի կողմից.

2) եթե դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջներին:

10. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման մասին դիմումի քննության մերժումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան՝ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան:

11.Դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը, որի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևով, մաքսային մարմնի կողմից ընդունվում է դիմումը գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում և դիմումատուին է ուղարկվում վերոնշյալ ժամկետում թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ նշելով մերժման պատճառները:

12. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և տվյալները պարունակում են հակասող տեղեկություններ կամ թերի են ներկայացված, մաքսային մարմինը թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով ծանուցում է դիմումատուին լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ դիմումը գրանցելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն որոշման N 2 հավելվածի N 4 ձևով սահմանված ծանուցումը դիմումատուին ուղարկելու միջոցով: Դիմումատուից լրացուցիչ տեղեկատվության հարցումը պետք է լինի հիմնավորված և պարունակի լրացուցիչ հայցվող փաստաթղթերի կամ տվյալների ցանկը:

13. Լրացուցիչ տեղեկատվությունը մաքսային մարմին է ներկայացվում դրա մասին դիմումատուին ծանուցելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկատվությունը մաքսային մարմին ներկայացնելու համար սույն կետով սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը դիմումատուի պատճառաբանված դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով:

14. Դիմումատուին ծանուցելու օր է հանդիսանում մաքսային մարմնի կողմից հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ ստացման փաստը հաստատելու հնարավորություն տրամադրող այլ եղանակով դիմումատուի կողմից սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրը, ինչի մասին մաքսային մարմինն իրազեկվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

15. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը հետևյալ դեպքերում՝

1) ապրանքի բաղադրիչներն ապրանքների դասակարգման կանոններին համապատասխան չեն ձևավորում սույն հավելվածի 1-ին կետում նշված ապրանքը.

2) սույն հավելվածին համապատասխան մաքսային մարմինների կողմից հայցվող ամբողջ տեղեկատվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում.

3) եթե ներկայացված դիմումի, դրան կից փաստաթղթերի և սույն հավելվածին համապատասխան մաքսային մարմինների կողմից ստացված լրացուցիչ տեղեկատվության միջև առկա են անհամապատասխանություններ:

16. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումն ընդունվում և դիմումատուին է ներկայացվում թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ նշելով մերժման պատճառները՝ մաքսային մարմնի կողմից դիմումը գրանցելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշման N 2 հավելվածի N 5 ձևին համապատասխան:

17. Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում սույն հավելվածի 16-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է դիմումատուին ծանուցում ուղարկելու օրվանից մինչև վերջինիս կողմից մաքսային մարմին լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու օրը, իսկ եթե լրացուցիչ տեղեկատվությունը սույն հավելվածով սահմանված ժամկետում չի ներկայացվել, ապա մինչև նշված ժամկետը լրանալու օրը:

18. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 7-րդ կետում նշված՝ դիմումի քննարկումը մերժելու կամ սույն հավելվածի 15-րդ կետում նշված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, ապա մաքսային մարմինը դիմումի գրանցման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում՝ սույն որոշման N 2 հավելվածի N 6 ձևին համապատասխան:

19. Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում վերոնշյալ ժամկետը կասեցվում է դիմումատուին ծանուցում ուղարկելու օրվանից մինչև վերջինիս կողմից լրացուցիչ տեղեկատվության ներկայացման օրը, իսկ եթե լրացուցիչ տեղեկատվությունը սույն հավելվածով սահմանված ժամկետում չի ներկայացվել, ապա մինչև նշված ժամկետը լրանալու օրը:

20. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է այդ որոշումը.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման գրանցման համարը և ընդունման ամսաթիվը.

3) դիմումատուի վերաբերյալ տվյալները սույն որոշման N 2 հավելվածի N 6 ձևին համապատասխան.

4) ապրանքի անվանումը.

5) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը.

6) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման հիմնավորումը.

7) ապրանքի բաղադրիչների անվանումները, քանակը կամ քաշը, այդ թվում՝ ապրանքի բաղադրիչների ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան չափման միավորներով.

8) մատակարարման պայմանագրի վավերապայմանները, որին համապատասխան իրականացվելու է ապրանքի բաղադրիչների ներմուծումը կամ արտահանումը.

9) ապրանքի հայտարարատուի մասին տվյալներ, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն: Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով, ապա այդպիսի տեղեկատվության նշումը կրում է պարտադիր բնույթ՝ հաշվի առնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգավորումները.

10) ապրանքի մատակարարման ժամկետի մասին տվյալներ, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն: Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով, ապա այդպիսի տեղեկատվության նշումը կրում է պարտադիր բնույթ՝ հաշվի առնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգավորումները.

11) մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որտեղ իրականացվելու է ապրանքի հայտարարագրումը, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն.

12) այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը ձևակերպվելու է, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն.

13) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունող մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը:

21. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով:

22. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

23. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, ինչպես նաև ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանումը:

24. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններն իրականացվում են հետևյալ դեպքերում՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Համաշխարհային մաքսային կազմակերպության (եթե վերջինս չի տեղեկացվել ընդունված որոշման՝ Հայաստանի Հանրապետության կողմից չիրականացման մասին) կամ մաքսային մարմինների կողմից՝ պարտադիր կատարման ենթակա այն ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների կամ պարզաբանումների ընդունում, որի մասով ընդունվել է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում.

2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում համապատասխան փոփոխությունների իրականացում.

3) սխալների հայտնաբերում, որոնք թույլ են տրվել ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ կամ դիմումատուի կողմից փաստաթղթերի պատրաստման ժամանակ.

4) եթե փոփոխվել է դիմումատուն.

5) ապրանքների մատակարարման պայմանագրի փոփոխություն, եթե այդպիսի փոփոխությունը վերաբերում է ապրանքին կամ դրա առանձին բաղադրիչներին, որոնց մասով ընդունվել է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը.

6) հայտարարատուի կողմից ապրանքի բաղադրիչների հետագա մատակարարումից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացում, եթե ապրանքի հայտարարագրված բաղադրիչները ձևավորում են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշմամբ նշված դասակարգման ծածկագիրը:

25. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններն իրականացվում են դիմումատուի կողմից սույն որոշման N 2 հավելվածի N 7 ձևով սահմանված դիմումի հիման վրա, իսկ սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում նաև առանց դիմումատուի կողմից դիմումի ներկայացման:

26. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է պարունակի՝

1) դիմումատուի մասին տվյալները սույն որոշման N 2 հավելվածի N 7 ձևին համապատասխան.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և գրանցման համարը.

3) այն պատճառների մասին, որոնց առնչությամբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է առաջացել:

27. Որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին դիմումին կցվում են այն փաստաթղթերը, որոնք հաստատում են այդպիսի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը (տեխնիկական նկարագիր, հավաքման (մոնտաժման) գծագրեր (սխեմաներ), մատակարարի (արտադրողի) նամակը, պայմանագրի մեջ փոփոխություններն արտացոլող փաստաթղթերը, փաթեթավորման թերթիկներ, հաշիվ-ապրանքագրեր, մասնագրեր):

28. Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների կիրառման նպատակով և հայտարարատուն հրաժարվում է ապրանքի բաղադրիչների հետագա մատակարարումից, ապա ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է ներկայացվի ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմին մինչև ապրանքի վերջին բաղադրիչի ներկայացման՝ օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը:

29. Սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում և ուժի մեջ է մտնում վերոնշյալ ակտերի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

30. Սույն հավելվածի 24-րդ կետի 3-6-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Մաքսային մարմինը սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված ժամկետում մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը, եթե դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և տվյալները պարունակում են անհամապատասխանություններ կամ ներկայացված են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու համար ոչ ամբողջական ծավալով:

32. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը մաքսային մարմինների կողմից ընդունվում է հետևյալ դեպքերում՝

1) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ դիմումատուն ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնք պարունակում են ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալներ կամ կեղծ տվյալներ.

2) դիմումատուն հրաժարվել է ապրանքների մատակարարումից, այդ թվում՝ ապրանքի առանձին բաղադրիչների ներմուծումից կամ արտահանումից հետո, բացառությամբ սույն հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքի.

3) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելուց և, որոնք ազդում են ապրանքների ծածկագրի վերաբերյալ տեղեկությունների վրա:

33. Սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվելու օրվանից։

34. Սույն հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունվելու օրվանից:

35. Թղթային եղանակով սույն որոշմանը համապատասխան տրամադրված ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը, ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը դիմումատուի կողմից կորցնելու դեպքում մաքսային մարմինները տրամադրում են դիմումատուի կողմից նախկինում ստացված որոշման կրկնօրինակը՝ կրկնօրինակը տրամադրելու մասին դիմումը գրանցելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար

 

Դիմում N ____

 

Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար

 

Դիմումատու

 

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում.

 

1) Ապրանքի վերաբերյալ տվյալներ

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________ 

2) Ապրանքի մատակարարման ժամկետը (առկայության դեպքում)*

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

3) Մաքսային մարմնի անվանումը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

4) Մաքսային ընթացակարգը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

5) Ապրանքի հայտարարատու (առկայության դեպքում)*

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

6) Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման նախընտրելի ձևը

□ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով

□ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով

7) Դիմումի ներկայացման օրվա դրությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայության վերաբերյալ տեղեկատվություն

□ առկա է

□ առկա չէ

 

Դիմումատուի ստորագրությունը ____________________

 

Ամսաթիվը _________________

 

*Նշված դաշտերը պարտադիր լրացման ենթակա են այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվելու է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների կիրառման նպատակով:

Դիմումի ձևում՝

1) «Դիմումատու» սյունակում լրացվում են` ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը: Իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար: Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա նշվում են համապատասխան տեղեկությունները նաև լիազորված անձի վերաբերյալ.

2) «Ապրանքի վերաբերյալ տվյալներ» տողում լրացվում է ապրանքի անվանումը (նկարագիրը) և ապրանքի բաղադրիչների ցանկը.

3) «Մաքսային մարմնի անվանումը» տողում լրացվում է այն մաքսային մարմնի անվանումը, որտեղ իրականացվելու է ապրանքի հայտարարագրումը (առկայության դեպքում).

4) «Մաքսային ընթացակարգը» տողում լրացվում է այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը հայտարարագրվելու է (առկայության դեպքում).

5) «Ապրանքի հայտարարատու» տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է), փոստային հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն.

6) «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ձևը» տողում լրացվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ձևով (էլեկտրոնային կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով) է անհրաժեշտ ընդունել ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը:

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի բաղադրիչների

 

NN

ը/կ

Ապրանքի բաղադրիչի անվանումը

Քառանիշ ծածկագիրը՝
ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

Քանակը

Լրացուցիչ չափման միավորը՝ ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Զուտ քաշը
(կգ)*

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

 

*կարող է չլրացվել 4-րդ և 5-րդ սյունակները լրացնելու դեպքում:

Ձև N 3

 

ՈՐՈՇՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին

 

1. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը ______________________________________

______________________________________

______________________________________

2. Դիմումատու

________________________________

___________________________________

___________________________________

3. Ապրանքի դասակարգման որոշման ընդունման դիմումի քննարկումը մերժելու որոշման գրանցման համարը

ԴՄ/ ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

 

4. Ապրանքի դասակարգման որոշման ընդունման դիմումի քննարկումը մերժելու որոշման ընդունման ամսաթիվը _____________________

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը

______________________________________

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

__________________________________

7. Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

________________________________________________________________________

 

8. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը

 

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

Որոշման ձևում՝

1. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը:

2. «Դիմումատու» սյունակում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

3. «Որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման գրանցման համարը ԴՄ/ ԱՐՄ/ՏՏ/ՀՀ ձևաչափով, որտեղ՝

1) ԴՄ-ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացվող

դիմումի քննարկումը մերժելու որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. «Որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

5. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը:

6. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

7. «Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման որոշում ընդունելու համար ներկայացված դիմումի քննարկումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը):

8. «Մաքսային մարմնի պաշտոնատար անձը» սյունակում լրացվում են մաքսային մարմնի այն պաշտոնատար անձի տվյալները, որն ընդունել է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը:

 

Ձև N 4

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N ____ __________ թ.

 

Լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին

 

_____________________________

կազմակերպության անվանումը

_____________________________

 ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

 

______________________________________________________________________________

(մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

 

Քննարկելով

______________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

դիմումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը տրամադրելու վերաբերյալ՝ անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել հետևյալ լրացուցիչ տեղեկությունները

 

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

_________________________

(մաքսային մարմնի պաշտոնատար

անձի զբաղեցրած պաշտոնը)

___________________

(ստորագրությունը)

_____________________

(Ա. Ա. Հ.)

 

Ձև N 5

 

ՈՐՈՇՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին

 

1. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը ______________________________________

______________________________________

______________________________________

2. Դիմումատու

________________________________

___________________________________

___________________________________

3. Որոշման գրանցման համարը

ՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

 

4. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) ___________________________

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը

______________________________________

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

__________________________________

7. Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

________________________________________________________________________

 

8. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը

 

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

Որոշման ձևում՝

1. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումը:

2. «Դիմումատու» սյունակում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

3. «Որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման գրանցման համարը ՈՄ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ ձևաչափով, որտեղ՝

1) ՈՄ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. «Որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

5. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի համարը:

6. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

7. «Որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման որոշման ընդունումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը):

8. «Մաքսային մարմնի պաշտոնատար անձը» սյունակում լրացվում են մաքսային մարմնի այն պաշտոնատար անձի տվյալները, որն ընդունել է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումը:

 

Ձև N 6

 

ՈՐՈՇՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ

 

1. Որոշման գրանցման համարը

ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

2. Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

__________________________________

3. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը,

________________________________

4.Դիմումատու

__________________________________

5. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը

________________________________

6. Ապրանքի անվանումը

__________________________________

7. Ապրանքի ծածկագիրը

________________________________

8. Մաքսային ընթացակարգը

__________________________________

9. Որոշման ընդունման հիմքը

10. Ապրանքի հայտարարատուն* (առկայության դեպքում)

_______________________________

11. Ապրանքի մատակարարման ժամկետը* (առկայության դեպքում)

__________________________________

12. Ապրանքի մատակարարման պայմանագրի վավերապայմանները

13. Ապրանքի բաղադրիչների ցանկ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր Անվանում

Քանակ (կգ)

 1      
 2      
......      

14. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը

 

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

* Նշված դաշտերը պարտադիր լրացման ենթակա են այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվելու է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով:

Որոշման ձևում՝

1. «Որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ ձևաչափով, որտեղ՝

1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

2. «Որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

3. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը:

4. «Դիմումատու» սյունակում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, հայրանունը, փոստային հասցեն, անձնագրային տվյալներ, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

5. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ պետք է իրականացվի ապրանքի հայտարարագրումը (առկայության դեպքում):

6. «Ապրանքի անվանումը» սյունակում լրացվում է բաղադրիչների ձևով տեղափոխվող ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում` ապրանքային նշանը, մոդելը, արտիկուլը, մոդիֆիկացիան և ապրանքի բնութագրերը:

7. «Ապրանքի ծածկագիրը» սյունակում լրացվում է ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը:

8. «Մաքսային ընթացակարգը» սյունակում լրացվում է այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը ձևակերպվելու է (առկայության դեպքում):

9. «Որոշման ընդունման հիմքը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման հիմքը՝ դասակարգման կանոնը և նկարագրությունը:

10. «Ապրանքի հայտարարատուն» սյունակում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, հարկ վճարողի հաշվառման համար (եթե առկա է), փոստային հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն:

 

Ձև N 7

 

ԴԻՄՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Դիմումատուի մասին տվյալներ (ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը: Իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը: Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա նշվում են համապատասխան տեղեկությունները նաև լիազորված անձի վերաբերյալ)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում

 

Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և գրանցման համարը

 

____________________________________________________________________________________________

 

Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում ընդունելու հիմքը (հիմքերը)

 

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Դիմումատուի ստորագրությունը __________________

Ամսաթիվը __________________

Ձև N 8

 

ՈՐՈՇՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին

 

1. Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը

______________________________

_________________________________

2. Դիմումատու

_________________________________

_________________________________

3. Որոշման գրանցման համարը

ՓՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

 

 

4. Որոշման ընդունման ամսաթիվ (օրը, ամիսը, տարին)

_________________________________

5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը

_________________________________

 

6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

_________________________________

7. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման սյունակի համարը

 

 

 

 

 

7.1

 

7.2

…..

8. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման՝ փոփոխման ենթակա սյունակներում նշված տվյալները

 

8.1

 

8.2

……

9. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման սյունակների փոփոխված խմբագրությունը

 

 

 

 

9.1

 

9.2

…….

10. Որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքը (հիմքերը)

______________________________________________________________________________________

 

11. Ապրանքի բաղադրիչների ցանկում փոփոխություններ*

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիր

Անվանում

Քանակ (կգ)

 1

     

 2

     

 .......

     

12. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը

_______________________________________________________________________________________

 

13. Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը

 

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

*Դաշտը լրացվում է միայն ապրանքի բաղադրիչների ցանկում փոփոխությունների դեպքում, ընդ որում՝ լրացվում է փոփոխված ամբողջական տարբերակը:

Որոշման ձևում՝

1. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

2. «Դիմումատու» սյունակում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

3. «Որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման գրանցման համարը՝ ՓՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ ձևաչափով, որտեղ՝

1) ՓՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. «Որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

5. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման գրանցման համարը, որում կատարվում են փոփոխություններ:

6. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման ընդունման ամսաթիվը, որում կատարվում են փոփոխություններ՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

7. «Որոշման մեջ փոփոխություն կատարելու հիմքը (հիմքերը)» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքը (հիմքերը):

8. «Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը:

9. «Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը» սյունակում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:

 

Ձև N 9

 

ՈՐՈՇՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին

 

Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը

________________________________

 

Դիմումատու

________________________________

________________________________

Որոշման գրանցման համարը

ԳԴ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ

 

Որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

________________________________

Ապրանքի դասակարգման վերաբերյալ
որոշման գրանցման համարը

___________________________

Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը (օրը, ամիսը, տարին)

_______________________________________

Որոշման ընդունման հիմքը (հիմքերը)

___________________________________________________________________________________

 

Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը

___________________________________________________________________________________

 

Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը

 

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

 

Որոշման ձևում՝

1. «Մաքսային մարմնի ստորաբաժանման անվանումը» սյունակում նշվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը:

2. «Դիմումատու» սյունակում լրացվում են դիմումատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի համար՝ կազմակերպության անվանումը, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի համար՝ դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, փոստային հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (եթե առկա է):

3. «Որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման գրանցման համարը՝ ԳԴ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ ձևաչափով, որտեղ՝

1) ԳԴ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման տառային նշանակումն է (2 նիշով).

2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.

3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը (2 նիշով).

4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):

4. «Որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման ամսաթիվը ՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

5. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման գրանցման համարը, որի գործողությունը դադարեցվում է:

6. «Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այն որոշման ընդունման ամսաթիվը, որի գործողությունը դադարեցվում է ՝ օր, ամիս, տարի ձևաչափով:

7. «Որոշման ընդունելու հիմքը (հիմքերը)» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման հիմքը (հիմքերը):

8. «Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը» սյունակում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը:

9. «Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը» սյունակում լրացվում են ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան