Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 838-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 23,184,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 23,184,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 838-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

1.

Ծրագրի նպատակը

Մանկական խաղահրապարակների տեղադրում՝ Հայաստանի Հանրապետության համայնքներին աջակցման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես)

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ՝ Կարբի, Ապարան, Արմավիրի մարզ՝ Շահումյան, Շիրակի մարզ՝ Գյումրի, Տավուշի մարզ՝ Դիլիջան, Այգեձոր, Հովք, Արարատի մարզ՝ Արտաշատ, Մարմարաշեն, Մրգավետ, Գեղարքունիքի մարզ՝ Տրետուկ բնակավայրեր Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

23,184,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ՝ Կարբի բնակավայրի մանկապարտեզ, Ապարան բնակավայրի «Վարդանանց Ասպետներ» մանկապարտեզ, Արմավիրի մարզ՝ Շահումյան բնակավայրի մանկապարտեզ, Շիրակի մարզ՝ Գյումրի «Հենզել և Գրետել» մանկապարտեզ, Տավուշի մարզ՝ Դիլիջան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ, Այգեձոր, Հովք բնակավայրերի մանկապարտեզներ, Արարատի մարզ՝ Արտաշատ բնակավայրի թիվ 5, Մարմարաշեն, Մրգավետ բնակավայրերի մանկապարտեզներ, Գեղարքունիքի մարզ՝ Տրետուկ բնակավայրի մանկապարտեզ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Խաղային սարքերի պատվիրում և տեղադրում՝ 23,184,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 3-ը:

2. Խաղահրապարակի հանձնումը համայնքին նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը:

3. Ընդունման - հանձնման ակտերի ստորագրում՝ նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Խաղահրապարակների սարքավորումների արժեքը՝ 23,184,000 դրամ

1. Աստրա կրկնակի սղարան 8 հատ – 4,312,000 դրամ

2. Ճոճանակ 10 հատ – 1,718,000 դրամ

3. Տարզան մարզային սարք 8 հատ – 2,944,000 դրամ

4. Պտույտ 10 հատ – 3,788,000 դրամ

5. Վիգվամ 6 հատ – 3,352,000 դրամ

6. Սղարան 1 հատ – 368,000 դրամ

7. Շղթաներով ճոճանակ 2 հատ – 376,000 դրամ

8. Կրկին փորձիր 1 հատ – 112,000 դրամ

9. Պավիլյոն 3 հատ – 930,000 դրամ

10. Ջիպ 3 հատ – 1,322,000 դրամ

11. Ցուցանակ 10 հատ – 1,196,000 դրամ

12. Տեղադրում 10 հատ – 2,310,000 դրամ

13. Վերանորոգում 2 հատ – 456,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ