ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1466-Ա
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 4-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1262-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1466-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Համբարձում Մաթևոսյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Ժաննա Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Արթուր Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Արկադի Պապոյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Գևորգ Բարսեղյան | - ՀՀ փոխվարչապետի օգնական |
(բաժինը փոփ. 02.12.22 N 1431-Ա)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մարինա Հակոբյան | - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (համաձայնությամբ) |
Սաթենիկ Մկրտչյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Սամվել Կարաբեկյան | - Կրթության փորձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Մարիամ Մինասյան | - «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Շողեր Վերդյան | - «Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
(բաժինը փոփ. 02.12.22 N 1431-Ա)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Անի Մակինյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու |
Նունե Դավթյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման, մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս |
Մարինա Աբրահամյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու |
Դավիթ Մոսինյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մարիա Պետրոսյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի դասախոս |
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Աֆինա Գևորգյանուղղ. | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի սովորող |
Էդիտա Հակոբյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի սովորող |
Ռոզա Սիմոնյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի սովորող |
Օֆելյա Վարդանյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի սովորող |
Ռոզա Մանուկյան | - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի սովորող |
(հավելվածը փոփ. 02.12.22 N 1431-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.11.2023, N 1090-Ա | 04.11.2023, N 1466-Ա | |
02.12.2022, N 1431-Ա | 03.12.2022, N 1466-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|