ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 814-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 120-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00802759) 2022 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թվով 20 աշխատակիցների դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 2,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 25-ին «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 120-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |