Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 867-Ա

 

«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 1,490,620,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 867-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս թվով շուրջ 1500 երեխաների ամենամսյա 9000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների:

2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37,500 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, հետագայում շահառուների թվաքանակը ավելացնելու նպատակով:

3. Նախատեսել 2023-2026 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 80-100 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում ամենամսյա 9000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն մինչև ուսման ավարտը:

4. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար Հայաստանի Հանրապետության տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար:

5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք բերել աշակերտական նստարաններ, գրենական պիտույքներ և այլ գույք:

6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և

գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա դրամական մրցանակաբաշխություն,

ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերում:

7. Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործում է «Տաթև» նվագախումբ ՀԿ (փողային և հարվածային գործիքների նվագախումբ է, որտեղ տարեկան անվճար երաժշտական կրթություն են ստանում թվով 30-40 սոցիալապես անապահով երեխաներ) տրամադրել ամենամսյա դրամական օժանդակություն:

8. Ապրանքի տեսքով ստացված օգնությունը՝ սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ, բացի ծրագրում ընդգրկված շահառուներից նախատեսել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառ- ման վերցված միայնակ տարեցներին, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով սոցիալապես անապահով խավերին, մանկատներին, ծերանոցներին, գիշերօթիկ դպրոցներին, մանկական կրթական, սպորտային հաստատություններին, բարեսիրական հասարակական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա մանկական ամառային ճամբարներին և այլ շահ չհետա- պնդող կազմակերպություններին:

9. 2023-2026 թթ-ին նախատեսել Արցախի Հանրապետությունից տեղահանված շուրջ 500 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 50,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

10. 2023-2026 թթ-ին նախատեսել Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստական մեր հայրենակիցների շուրջ 40 ընտանիքների դրամական օժանդակություն

յուրաքանչյուրին 100,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի

և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի արևելյան շրջանի Ազգային Առաջնորդարան, Հայաստան-Արցախ հիմնադրամ և ԱմերիՔերզ բարեգործական կազմակերպություն

4.

Ծրագիրը կատարողը

«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6 ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, բնագավառը

սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,490,620,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Շահառուները կազմակերպությունում հաշվառման են վերցվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա: Նպատակ ունենալով մեղմելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ավելի քան 1500 զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների, առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և գյուղական վայրերում բնակվող բազմազավակ և անապահով ընտանիքների, ինչպես նաև

500 տեղահանված Արցախցիների և Սիրիայի Արաբական Հանրապետությունից 40 փախստականների սոցիալական վիճակը:

Նախատեսել կազմակերպությունում հաշվառման վերցված երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 80-100 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա դրամական օժանդակություն:

Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի, Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի, «Տաթև» նվագախմբի ընտրությունը կատարել է ԱՄՆ-ի արևելյան շրջանի Ազգային Առաջնորդարանը, նպատակ ունենալով բարելավել շուրջ 500 երեխաների

ուսումնական և կենցաղային պայմանները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս թվով շուրջ 1500 երեխաների ամենամսյա 9000 դրամական օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների՝ 648,000,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 162,000,000 դրամ), նախատես- վում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37,500 դրամ դրամական օգնություն, հետագայում շահառուների թվաքանակը ավելացնելու նպատակով՝ 27,000,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 6,750,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Կազմակերպությունում հաշվառման վերցված 2023-2026 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 80-100 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում

ամենամսյա 9000 դրամ դրամական օգնություն մինչև ուսման ավարտը՝ 34,560,000

(յուրաքանչյուր տարվա համար 8,640,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար, Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ վայրերում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար, յուրաքանչյուր երեխայի համար նախատեսելով օրական 6000 դրամ՝ 16,800,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 4,200,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ՝ 48,000,000 (յուրաքանչյուր տարվա համար 12,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա շուրջ 385,000 դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերման համար տարեկան 950,000 դրամ՝ 5,340,000 (յուրաքանչյուր տարվա համար 1,335,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. «Տաթև» նվագախմբին դրամական օժանդակության համար՝ 6,840,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 1,710,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. Նախատեսվում է ներմուծել մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ պարագաներ՝ 570,000,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 142,500,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. 2023-2026 թթ-ին նախատեսել Արցախի Հանրապետությունից տեղահանված շուրջ

500 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 50,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը՝ 25,000,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 6,250,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից

մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

10. 2023-2026 թթ-ին նախատեսել Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստական մեր հայրենակիցների շուրջ 40 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 100,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը՝ 4,000,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 1,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

11. Կազմակերպական ծախսեր` 105,080,000 դրամ (յուրաքանչյուր տարվա համար 26,270,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար Հայաստանի Հանրապետության տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար, ծրագրի շրջանակներում 16,800,000 դրամ:

2. Վերանորոգում և շինարարական ծառայությունների ձեռքբերման ծախսեր, նախատեսվում է տարեկան 12,247,375 դրամ, ծրագրի շրջանակներում 48,989,500 դրամ:

3. Գույքի ձեռքբերման համար, նախատեսվում է տարեկան 702,625 դրամ, ծրագրի շրջանակներում 2,810,500 դրամ:

4. Ներմուծվելու է մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ, տարեկան կտրվածքով շուրջ 142,500,000 դրամի, ծրագրի շրջանակներում շուրջ 570,000,000 դրամ:

5. Գրասենյակի համար նախատեսված ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում շուրջ 8,910,000 դրամի շրջանակներում։

6. Կոմունալ ծախսեր՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ և բենզինի ձեռքբերում, տարեկան 2,524,500 դրամ, ծրագրի շրջանակներում 10,098,000 դրամ:

7. Աուդիտի անցկացման համար, տարեկան 1,500,000 դրամ, ծրագրի շրջանակներում 6,000,000 դրամ:

8. Տեսահոլովակի պատրաստման համար, տարեկան 247,500 դրամ, ծրագրի շրջանակներում 990,000 դրամ:

9. Մեքենակազմի շահագործման ծախսեր, տարեկան 990,000 դրամ, ծրագրի շրջանակներում 3,960,000 դրամ:

10. Գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր,

տարեկան 742,500 դրամ, ծրագրի շրջանակներում 2,970,000 դրամ:

Ընդամենը ծրագրի շրջանակներում՝ 671,528,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսերը կապված գրասենյակի գործունեության հետ կկազմեն

ընդհանուր բյուջեի 7,05% կամ 105,080,000 դրամ, յուրաքանչյուր տարվա կտրվածքով

26,270,000 դրամ՝

ա) աշխատավարձ՝ 72,152,000 դրամ, տարեկան 18,038,000 դրամ,

բ) գազ, ջուր, էլեկտրաէներգիա, բենզին՝ 8,910,000 դրամ, տարեկան 2,227,500 դրամ,

գ) կապ՝ 1,188,000 դրամ, տարեկան՝ 297,000 դրամ,

դ) մեքենակազմի շահագործման ծախսեր՝ 3,960,000 դրամ, տարեկան՝ 990,000 դրամ,

ե) աուդիտի անցկացում՝ 6,000,000 դրամ, տարեկան՝ 1,500,000 դրամ,

զ) տեսահոլովակի պատրաստում՝ 990,000 դրամ, տարեկան՝ 247, 500 դրամ,

է) գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր՝ 2,970,000 դրամ,

տարեկան՝ 742,500 դրամ,

ը) ավտոմեքենայի ներմուծում, ձեռքբերում՝ 8,910,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսում ենք համագործակցություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

միասնական սոցիալական ծառայության կենտրոնների և տեղական ինքնակառավարման

մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողություն կիրականացվի ԱՄՆ-ի Արևելյան

շրջանի Ազգային Առաջնորդարանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված

բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան