ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 210-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2022 թվականի մարտի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության և որակի ապահովման բուսասանիտարական հսկողության համակարգին ծանոթանալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
|
Երևան |
|
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.03.2022, N 250-Ա | 08.03.2022, N 210-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|