ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1848-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1848-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղե-կու- թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
3919900000 |
Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Double side Tissue Tape Jumbo Roll) |
1020մմ*1000մ |
կգ |
10 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
12 500 000 |
|
2․ |
3919900000 |
Երկկողմանի ինքնակպչուն սպունգով ժապավեն՝ գլանափաթեթով (Double side Eva Foam Tape Jumbo Roll) |
1060մմ*200մ |
կգ |
2 500 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
5 000 000 |
|
3. |
3919900000 |
Պոլիպրոպիլենային ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Bopp Jumbo Roll Water based) |
1280մմ*4000մ |
կգ |
900 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
925 000 000 |
|
4. |
4811419000 |
Թղթյա ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Masking Tape Jumbo Roll) |
1250մմ*1800մ-ից մինչև 2000մ |
կգ |
200 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
315 000 000 |
|
5. |
7607209000 |
Ալյումինե նրբաթիթեղից ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Aluminium Foil Tape Jumbo Roll) |
1200մմ*1000մ-ից մինչև 1400մ |
կգ |
20 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
40 000 000 |
|
6. |
3919900000 |
Երկկողմանի ինքնակպչուն թաղանթ՝ պոլիպրոպիլենային (սիլիկոնե) պատվածքով, գլանափաթեթով (Acrylic Tape, VHB Tape) |
800 մմ, 200մ-ից մինչև 400մ |
կգ |
18 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
18 000 000 |
|
7. |
7019130009 |
Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն՝ ապակե մանրաթելերով, գլանափաթեթով (Cross Fiberglass Tape Jumbo Roll) |
1060մմ*1000մ |
կգ |
20 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
35 000 000 |
|
8. |
7019130009 |
Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն՝ ապակե մանրաթելերից, գլանափաթեթով |
1070մմ* 1000մ |
կգ |
60 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
95 000 000 |
|
9. |
5906999000 |
Սոսնձապատ ինքնակպչուն ժապավեններ՝ տեքստիլ նյութերի հիմքով, գլանափաթեթով (Cloth Tape Jumbo Roll) |
1060մմ*1000մ |
կգ |
21 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
30 000 000 |
|
10. |
4811419000 |
Ինքնակպչուն կռաֆտ թղթյա ժապավեն՝գլանափաթեթով (Kraft Paper Tape Jumbo Roll) |
1250մմ*1800մ-ից մինչև 2000մ |
կգ |
14 000 |
Չինաստան, Իրան |
Չինաստան, Իրան |
22 000 000 |
|
Ընդամենը՝ |
1 497 500 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |