ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1479-Ա
ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանին և Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանին 2022 թվականի դեկտեմբերի 20-22-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների խորհրդի աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Էլինա Գեղամյանի և Գոհար Մկրտչյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|