Գլխավոր տեղեկություն
Համար
N 2051-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2051-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 4, 5 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝

1) 11,140.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 9,975.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ. 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` հանդիսությունների դահլիճի վերանորոգման և սպորտային դաշտի հողային աշխատանքների ձեռքբերման համար.

3) 13,332.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Դավթաշենի Ա. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի (ներառյալ հանդերձարանների) վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

4) 14,551.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ներքին հարդարման և մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

5) 9,807.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

6) 13,320.6 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ներքին Սասնաշենի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

7) 9,181.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտենիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` միջանցքների (ներառյալ տանիքի հատվածի) վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2051-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2051-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2051-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2051-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2051-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան