ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1747-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի N 758-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված «Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ներքին Խնձորեսկ համայնքում բնակելի տների կառուցման ծրագրի համատեղ իրականացման մասին» համաձայնագրին համապատասխան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված «Տների կառուցում ծրագրի իրականացման նպատակով, Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 0.7233 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված թվով 6 բնակելի տների կառուցման ծրագրի շրջանակներում հողամասերն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից երեք տարվա ընթացքում, բարեգործական որակված, ծրագիրը չիրականացնելու դեպքում ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի ծրագիրը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում հողամասերը և դրանց վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են նվիրաբերող համայնքին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1747-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Գրանցման վկայականը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 2-րդ փողոց 42 |
0,119 |
26072022-09-0023 |
400,554 |
2. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 2-րդ փողոց 44 |
0,119 |
03082022-09-0007 |
400,554 |
3. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 2-րդ փողոց 46 |
0,12 |
26072022-09-0021 |
403,920 |
4. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 4-րդ փողոց 2 |
0,1266 |
26072022-09-0029 |
426,1356 |
5. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 4-րդ փողոց 4 |
0,12 |
26072022-09-0028 |
403,920 |
6. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Ներքին Խնձորեսկ, 4-րդ փողոց 6 |
0,1187 |
26072022-09-0022 |
399,5442 |
|
|
|
0,7233 |
|
2434,6278 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1747-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԹՎՈՎ 6 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գույք նվիրաբերողը |
Սյունիքի մարզի Գորիս համայնք |
Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու) |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ |
Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը |
Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում |
Հողի սեփականության իրավունքների փոխանցում |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից |
Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: |
Կողմերի պարտավորությունները |
1. Նվիրաբերողը պարտավորվում է՝ 1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս. 2) իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուին տրամադրել թվով 6 բնակելի տների կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: 2. Նվիրառուն պարտավոր է՝ 1) հողամասն օգտագործել բացառապես բնակելի տների կառուցման նպատակով. 2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ ծրագրի նախնական համաձայնեցմամբ հողամասերում թվով 6 բնակելի տների կառուցապատումներն իրականացնել նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից երեք տարվա ընթացքում. 3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը. 4) բնակելի տների կառուցման ավարտից հետո դրանք 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Արցախից տեղահանված թվով 4 և Ներքին Խնձորեսկ գյուղի սոցիալապես անապահով թվով 2 ընտանիքներին: 10-ը տարին լրանալուն պես դրանք անհատույց սեփականության իրավունքով փոխանցել նշված ընտանիքներին: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|