Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-60-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2005-26.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մարտի 31-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը և կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները:

(նախաբանը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ են` համալրված հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, անհատական պաշտպանության միջոցներով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու համար:

(պարբերությունը հանվել է 26.05.05 ՀՕ-124-Ն)

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հատուկ տեխնիկան կրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարբերանշաններ:

(1-ին հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 2.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:

(2-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ախտահանում` վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ հեռացում.

հատուկ տեխնիկա` տրանսպորտային, տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումներ իրականացնելու համար.

հատուկ մշակում` պաշտպանական, ինժեներատեխնիկական, կազմակերպական միջոցառումներ` ուղղված տեխնիկայի, սարքավորումների, շինությունների ապաակտիվացմանը, ապագազացմանը և ախտահանմանը.

սանիտարական մշակում` վարակվածության ենթարկված մարդկանց մաշկային ծածկույթների, լորձաթաղանթների մեխանիկական մաքրումը, ինչպես նաև աղետի գոտուց դուրս գալու ժամանակ նրանց հագուստի և կոշիկների վարակազերծումը:

 

Հոդված 4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունն իրականացվում է օրինականության, միանձնյա ղեկավարման, քաղաքացիական պաշտպանության համակարգում ընդգրկված կառավարման մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության, մարդասիրության, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության սկզբունքներով:

(4-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների խնդիրներն են`

1) մարտական գործողությունների ընթացքում կամ դրանց հետևանքների վերացման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

2) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը:

(5-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը:

(6-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԹՎԱԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը և երթևեկության անվտանգությունը:

Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից առաջնահերթ օգտագործմանը:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական սպասարկումն իրականացնում են առողջապահական կազմակերպությունները:

(8-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 9. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Իրենց գործունեության ընթացքում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն իրավունք ունեն`

1) փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործելու կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարաններ, բացելու փակ դռները, պատուհանները, քանդելու ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ.

2) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու անձանց և տրանսպորտային միջոցների շարժը` մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար առաջնահերթ օգտվելու կապի միջոցներից և հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

4) իրենց տրամադրված հողատարածքներում օրենքով սահմանված կարգով կառուցելու շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնելու կապի գծեր, տեղաբաշխելու և օգտագործելու տեխնիկա.

5) սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և նվազեցման աշխատանքներին.

6) օգտագործելու ցանկացած անհրաժեշտ գույք (անկախ պատկանելությունից) և ծառայողական շներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու մարտական զենք.

8) կասեցնելու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման միջոցառումների իրականացմանը խոչընդոտող անձանց գործունեությունը: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու ժամանակ զենքով, ռազմամթերքով և մարտական տեխնիկայով հանդերձավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:

(9-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 10. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հանցագործությունները կանխելիս, իրենց իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, եթե այլ կերպ չեն կարող կատարել իրենց պարտականությունները:

(10-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 11. ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ և ԿՐԵԼԸ

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`

1) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների, լիազորված մարմնի այլ անձնակազմի վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը.

2) իրենց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.

4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.

5) առանց զգուշացման` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խնդիրներն իրականացնելիս:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները զինվորական պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի):

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքով և հատուկ տեխնիկայով հանդերձավորված քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից զենք կրելը և գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով և միջպետական համաձայնագրերով:

(11-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 12. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պարտականություններն են`

1) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելը.

2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության տարածքների հետախուզում և սահմանազատում իրականացնելը.

3) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության օջախներում քաղաքացիական պաշտպանության հատուկ մշակման և սանիտարական մշակման միջոցառումներ իրականացնելը.

4) արտակարգ իրավիճակների հետևանքով և մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովող միջոցառումներ իրականացնելը.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.

6) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը.

7) օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումներ կատարելը:

(12-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի անօրինական գործողության հետևանքով քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքին համապատասխան:

(13-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և կանոնադրություններով:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են մարտական ու ծառայողական զենք:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում զինվորական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինվորական և քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

(15-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 16. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրումը զինծառայողներով և զինվորական ծառայության անցումն իրականացվում են «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում զինվորական ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և կանոնադրություններով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման վիճակի և որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների` ժամանակին և կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է լիազորված մարմնի ղեկավարը:

(պարբերությունը հանվել է 26.05.05 ՀՕ-124-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 17. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են լիազորված մարմնի, ուսումնական հաստատություններում և ուսումնական այլ հաստատություններում` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

(պարբերությունը հանվել է 26.05.05 ՀՕ-124-Ն)

(17-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը ճառագայթաակտիվ, քիմիական և կենսաբանական միջոցներով վարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:

(18-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետական պաշտպանության ներքո:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

(19-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար արտոնություններ, երաշխիքներ և փոխհատուցումներ սահմանող` Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

(20-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 21. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

(21-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հոդված 22. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն անհրաժեշտ ռազմական գույքով և հատուկ տեխնիկայով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմական և հատուկ տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում և մասնագիտացված այլ կազմակերպություններում:

(22-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. ապրիլի 22
Երևան
ՀՕ-60-Ն