Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2022
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.11.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն հավելված 1-ի:

2. Ընդունել ի գիտություն, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով կդիտարկվեն համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա խնդիրները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -28

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ Արարատի մարզի

Արտաշատ համայնքի ավագանու

2022 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 239-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 թթ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_22432

 

Բովանդակություն

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

2. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

3. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

4. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ

5. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ՝ ՄԺԾԾ) հանդիսանում է Արտաշատ համայնքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը և հանդիսանում է ելակետ՝ նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:

 ՄԺԾԾ-ով ներկայացվում է կանխատեսվող Արտաշատ համայնքի հաջորդող 3 տարիների եկամուտները, ծախսային ուղղությունները ըստ ոլորտների, որոնք բերելու են Արտաշատ համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, ինչպես նաև կընձեռնեն համայնքին առավել արդյունավետ գեներացնել եկամուտները, մասնավորապես միջնաժամկետ կտրվածքով կմշակվեն մեխանիզմներ դրանք ավելացնելու ուղղությամբ, որը իր հերթին կբերի համայնքի զարգացմանը միտված ծախսերի ավելացմանը:

 ՄԺԾԾ-ն կնպաստի ավելի լայն և հեռանկարային ծախսերի քաղաքականության մշակմանը, որի շնորհիվ համայնքի զարգացման հեռանկարը կստանա բյուջետային ձևաչափ և որը ըստ էության հասանելի կդարձնի բոլորին՝ այդ թվում քաղաքացիներին, ուսումնասիրելու միջնաժամկետ կտրվածքով համայնքի կողմից նախատեսվող ծախսերի բաշխումը ըստ ոլորտների՝ թվային տեսքով, ընդ որում սույն ֆինանսական փաստաթղթով առավել կընդգծվի բյուջետային ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմները:

 Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախագծվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:

 

1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. համար նախանշված ծրագրերի իրականացումը լինելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու՝

1. Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելը:

2. Հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

3. Մարդու իրավունքների պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը:

4. Համայնքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը՝ բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող և բնակչությանը հուզող որոշումների կայացմանը՝ հարցումների և քննարկումների միջոցով:

5. Իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի ձևավորումը:

6. Անվտանգ, առողջ և հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայրի ստեղծումը:

7. Երիտասարդական և սպորտային ծրագրերի միջոցով բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի խթանումը:

8. Զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման խթանումը և համայնքի զբոսաշրջային միջավայրի բարելավումը:

9. Բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների լուծումը:

10. Նախադպրոցական հաստատությունների մատչելիության և ներառականության հնարավորությունների ապահովումը:

11. Նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգումը և նոր նախադպրոցական հաստատությունների կառուցումը:

12. Արտաշատ համայնքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

13. Մշակույթի ոլորտի ենթակառուցվածքների զարգացում, մշակութային ծառայություններից օգտվելու ներառականության ապահովումը:

14. Համայնքի միջբնակավայրերի և ներբնակավայրերի ճանապարհների ճանապարհաշինարարական լայնածավալ ծրագրերի շարունակականության ապահովումը:

15. Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը, համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացումը:

16. Շենքերի և բակային տարածքների բարեկարգումն ու բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը:

17. Բնակելի ֆոնդի վերանորոգումն և պահպանումը, հարթ և թեք տանիքների, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի, վթարային պատշգամբների վերանորոգման շարունակականության ապահովումը:

18. Հանգստի գոտիների ստեղծումը, կանաչապատման աշխատանքների իրականացումը:

19. Նախակրթական, կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովումը:

20. Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը:

21. Ոռոգման ցանցերի, ինտենսիվ այգիների, կարկտապաշտպան համակարգերի ներդրման, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների շարունակականության ապահովումը:

22. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման ծրագրերի արդյունավետ իրականացումը:

23.

 

2. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 9,005,196.5, 10,542,846.8 և 12,354,574.3 հազ. դրամ:

Հատկանշական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես հարկ է նկատել Արտաշատ համայնքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից:

 

3. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. եկամուտների կազմում՝ սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 1,753,998.3, 1,841,409.0 և 1,932,848.9 հազ. դրամ, և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում է 3 տարվա կտրվածքով:

2023-2025 թթ. ՄԺԺԾ-ով սեփական եկամուտների կազմում էապես աճող եկամտատեսակներն են՝

1. Գույքահարկ անշարժ գույքի մասով համապատասխանաբար՝ 394.129.0, 413,835.4 և 434,527.2 հազ. դրամ

2. Գույքահարկ փոխադրամիջոցների մասով՝ 676,144.6, 709,951.8 և 745,449.4 հազ. դրամ

3. Գույքի վարձակալությունից եկամուտներ՝ 84,000.0, 88,200.0 և 99,610.0 հազ. դրամ

4. Վարչական գանձումներ՝ 433,061.2, 454,914.3 և 477,174.4 հազ. դրամ

5. Աղբահանության վճարներ՝ 161,845.6, 182,885.5 և 206,660.6 հազ. դրամ

Պետության կողմից տրամադրվող հատկացվող շնորհները՝ այդ թվում սուբվենցիաները և ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան, նախնական կանխատեսմամբ նախատեսվում է համապատասխանաբար 3,256,027.0, 3,907,232.4 և 4,688,678.9 հազ. դրամ:

 

4. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ

 

Արտաշատ համայնքի 2023-2025 թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 9,005,196.5, 10,542,846.8 և 12,354,574.3 հազ. դրամ և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը: Ծախսերի քաղաքականության և նպատակներին հասնելու սկզբնաղբյուրն է հանդիսանում լուծել համայնքի առջև դրված կայուն զարգացման պահանջը՝ մշակելով և կատարելով դրա իրագործմանն ուղղված բյուջետային ծրագրերը: Ծախսային մասը նախագծվել է հետևելով բյուջետային հաշվեկշռվածության սկզբունքին՝ ապահովելով բյուջեների կառուցման ստանդարտները և ներկայացնելով այն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգումների, ինչպես նաև ըստ առանձին ծրագրերի:

Ընդհանուր ծախսերը ըստ բյուջետային տնտեսագիտական դասակարգման բնույթների կարելի է նկարագրել հետևյալ խմբերով.

1. Աշխատանքի վարձատրություն՝ 1,290,740.2, 1,470,535.1 և 1,691,115.0 հազ. դրամ

2. Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում՝ 863,412.1, 975,655.6 և 1,122,004.0 հազ. դրամ

3. Սուբսիդիաներ՝ 2,085,434.2, 2,356,540.7 և 2,710,021.8 հազ. դրամ

4. Դրամաշնորհներ՝ 31,655.6, 35,770.9 և 41,136.5 հազ. դրամ

5. Նպաստներ՝ 143,850.0, 162,550.5 և 186,933.1 հազ. դրամ

6. Այլ ծախսեր՝ 594,933.2, 747,588.5 և 850,316.9 հազ. դրամ

7. Հիմնական միջոցներ՝ 3,995,171.2, 4,794,205.4 և 5,753,046.5 հազ. դրամ

 

5. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

Կանխատեսվող բյուջետային ծախսերի բաշխման ոլորտային սկզբունքը կայանում է Արտաշատ համայնքի համաչափ զարգացման և ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում հանգած խնդիրների լուծման տեսլականներով, և այն առավել մատչելի ձևով ներկայացված է բյուջետային դասակարգման գործառական խմբերում, մասնավորապես դրանք ըստ բաժինների բաշխված են հետևյալ կերպ.

1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ համապատասխանաբար՝ 1,827,514.4, 2,090,032.9 և 2,414,833.5 հազ. դրամ

2. Տնտեսական հարաբերություններ՝ 2,452,663.8, 2,940,220.8 և 3,525,661.6 հազ.դրամ

3. Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 500,874.0, 582,598.4 և 684,208.0 հազ. դրամ

4. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 505,092.2, 592,344.6 և 699,702.3 հազ. դրամ

5. Հանգիստ, մշակույթ և կրոն՝ 312,872.0, 361,157.5 և 421,855.8 հազ. դրամ

6. Կրթություն՝ 2,673,446.9, 3,073,198.9 և 3,578,924.9 հազ. դրամ

7. Սոցիալական պաշտպանություն՝ 154,120.0 , 174,155.6 և 200,278.9 հազ. դրամ

8. Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր՝ 578,612.0, 729,146.9 և 829,109.1 հազ.դրամ:

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Կ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան