Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1414-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2023 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1414-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Ստուգվող կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը)
և հարցը

Ստուգմամբ

ընդգրկվող ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

□ ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում

□ Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

□ Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ

□ Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

2.

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական

թատրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

3.

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

4.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

□ Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ

□ «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

□ Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում

□ Շրջակա միջավայրի ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

6.

ՀՀ պետական եկամուտ- ների կոմիտե

ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն, 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն և 2020 թ. մայիսի 7-ի N 731-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանություն, ինչպես նաև նշված որոշումներով փաստացի ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում

2019-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

7.

ՀՀ Կոտայքի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

□ ՀՀ Կոտայքի մարզում տարածքային պետական կառավարում

□ Ճանապարհային ցանցի բարելավում

□ «Հանրակրթության ծրագիր» (այդ թվում՝ նախադպրոցական և ներառական կրթություն)

□ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»

□ Տարածքային զարգացում

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության,

արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

8.

ՀՀ Արմավիրի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

□ ՀՀ Արմավիրի մարզում տարածքային պետական կառավարում

□ Ճանապարհային ցանցի բարելավում

□ «Հանրակրթության ծրագիր» (այդ թվում՝ նախադպրոցական և ներառական կրթություն)

□ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»

□ Տարածքային զարգացում

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

9.

«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

10.

«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2020-2022 թթ. և

2023 թ. հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան