«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2003 թվականի N 645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 23.02.17 N 160-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 23.02.17 N 160-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների (այսուհետ՝ շինություններ)՝ ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման չափանիշները:
(1-ին կետը փոփ. 23.02.17 N 160-Ն)
2. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով՝ շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) դասվում են ըստ ավարտվածության երեք աստիճանի՝
ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝
շինությունները համարվում են մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.
բ) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝
շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.
գ) 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝
շինությունները համարվում են 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 23.02.17 N 160-Ն, 10.12.20 N 2014-Ն)
(հավելվածը փոփ. 23.02.17 N 160-Ն, 10.12.20 N 2014-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |