ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1417-Ա
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանին 2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «Կենսահսկողությունը և կենսապաշտպանությունը Կովկասում «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակներում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (Թբիլիսի) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|