Գլխավոր տեղեկություն
Համար
N 1854-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2022-28.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1854-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32012. Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 74,194.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ուսումնարանի կաթսայատան կառուցման և ջեռուցման իրականացման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 37,798.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի պարիսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների ձեռքբերման համար.

3) 4,745.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գառնիի Ատոմի անվան հ. 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատանը նոր կաթսայի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար.

4) 1,840.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

5) 14,100.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) 15,560.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար.

2) 15,400.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներառական կրթությանը հարմարեցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները՝

1) 2022 թվականի հունիսի 14-ին «Նոմինգ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-22/25-1 պայմանագիր.

2) 2022 թվականի հունիսի 8-ին «Սերպանտին Ինժենիրինգ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-22/27-3 պայմանագիր.

3) 2022 թվականի հուլիսի 25-ին «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-22/61 պայմանագիր:

6. Թույլատրել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներն ուղղել անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով և հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման դրամաշնորհի մրցութային հրավերով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 18-րդ, 20-րդ, 21.1-ին և 30.1-ին կետերով սահմանված կարգավորումներից տարբերվող առանձնահատկություններ։ Սույն կետով սահմանված կարգավորումը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 31-ի N 32-Ն հրամանի հավելվածով հաստատված Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզով նախատեսված չափորոշչի ամբողջական ներդրումը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2023, N 1271-Ն 28.07.2023, N 1854-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան