Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2022
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 դեկտեմբեր 2022 թվականի թիվ 217-Ն

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 26-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Տող 11301 - Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար «2290,0» թիվը փոխարինել «5000,0» թվով:

2) Տող 11304 - Համայնքի վարչ. տարածքում, սահմանամերձ բարձրլեռն. համայնք-ի վարչ. տարածքում, բացառ. միջպետ. և հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի կողեզրում, խանութ-ում և կրպակ-երում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ. նավթ. գազ-ի վաճառքի թույլտվ. համար «1400.0» թիվը փոխարինել «1260.0» թվով:

3) Տող 11307 - Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար «10697.0» թիվը փոխարինել «12700.0» թվով:

4) Տող 11309 - Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար «8500.0» թիվը փոխարինել «9671.0» թվով:

5) Տող 11310- Համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար «5328.4» թիվը փոխարինել «6300.0» թվով:

6) Տող 11312- Ավագանու սահմանված կարգին ու պայմանին համ.՛ համայնքի վարչ. տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվ. համար, բացառ. միջպետ. ու հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի օտարման շերտերում և պաշտպ. գոտի-ում տեղադ. գովազդ-րի թույլտվ-րի (բացառ. Երևան քաղաքի) «16556.3» թիվը փոխարինել «20000.0» թվով:

7) Տող 11313- Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվ. համար «400.0» թիվը փոխարինել «500.0» թվով:

8) Տող 11317- Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրավասություն իրականացնելու թույլտվության համար «80.0» թիվը փոխարինել «160.0» թվով:

9) Տող 11318- Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար «300.0» թիվը փոխարինել «440.0» թվով:

10) Տող 1255- Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «762.8» թիվը փոխարինել «1851.5» թվով:

11) Տող 12503- Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար «40500.0» թիվը փոխարինել «26700.0» թվով:

12) Տող 12505- Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար «730.8» թիվը փոխարինել «2162.8.» թվով:

13) Տող 12513- Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար «2000.0» թիվը փոխարինել «2500.0» թվով:

14) Տող 1361- Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ«1000.0» թիվը փոխարինել «1300.0» թվով:

15) Տող 1381- Նվիր, ժառանգ. իրավ-ով ֆիզ. անձ. և կազմակերպ-ից համ-ին, վերջինիս ենթ. բյուջ. հիմն. տնօրին. անցած գույքի (հիմն. միջ. Կամ ոչ նյութ. ակտ. չհանդ.) իրաց-ից և դրամ. միջ-ից կապ. ծախս. ֆին. համար համ. բյուջե ստ. մուտքեր` տրամ. արտաքին աղբյուր-ից «0.0» թիվը փոխարինել «6829.9» թվով:

16) Բաժին 1 խումբ 1դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) «165000.0» թիվը փոխարինել «168000.0» թվով:

17) Բաժին 1 խումբ 1դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) «50836.0» թիվը փոխարինել «52191.0» թվով:

18) Բաժին 2 խումբ 5 դաս 1 (Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) հոդված 4841 (Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) «12100,0» թիվը փոխարինել «4644.0» թվով:

19) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (Ճանապարհային տրանսպորտ) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «14192.3» թիվը փոխարինել «15662.8» թվով:

20) Բաժին 4 խումբ 5 դաս 5 (Խողովակաշարային և այլ տրանսպորտ) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «4700.0» թիվը փոխարինել «5200.0» թվով:

21) Բաժին 4 խումբ 9 դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 8411 (Հողի իրացումից մուտքեր) «-635000.0» թիվը փոխարինել «-851000.0» թվով:

22) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 4215 (Ապահովագրական ծախսեր) «300.0» թիվը փոխարինել «500.0» թվով:

23) Բաժին 5 խումբ 2 դաս 2 (Կեղտաջրերի հեռացում) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) «343216.0» թիվը փոխարինել «593216.0» թվով:

24) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված 4212 (Էներգետիկ ծառայություններ) «13309.0» թիվը փոխարինել «14310,0» թվով

25) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «1340,6» թիվը փոխարինել «5000,0» թվով»:

26) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «101479.9» թիվը փոխարինել «103379.9» թվով»:

27) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Հիմնական ընդհանուր կրթություն) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) «57000.0» թիվը փոխարինել «24200.0» թվով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -10

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան