Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.02.2016-31.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.03.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

31 մարտի 2015 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 15-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 164-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խումբ:

2. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի կազմը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի մարտի 31-ի

թիվ 25 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 164-րդ կետն իրականացնելու նպատակով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) գործունեության կարգը:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև Կանոնակարգով և սույն Հիմնադրույթով:

3. Աշխատանքային խմբի հիմնական խնդիրներն են.

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին հարցերի ուսումնասիրություն՝ Հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի (այսուհետ՝ համահավաք դեպարտամենտ) համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում,

բ) Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունների պատրաստում:

 

II. Աշխատանքային խմբի ղեկավարությունը, կազմը և գործունեություն ապահովումը

 

4. Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի պարտականությունների շարքին են դասվում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններին վերաբերող հարցերը:

5. Աշխատանքային խմբի ղեկավարը՝

ա) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը և կազմակերպում է աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների իրականացումը,

բ) որոշում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամանակը և վայրը,

գ) հաստատում է աշխատանքային խմբի նիստի օրակարգը,

դ) նախագահում է աշխատանքային խմբի նիստերը,

ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները,

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունները:

6. Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը համահավաք դեպարտամենտի տնօրենն է:

7. Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության ժամանակահատվածում և (կամ) նրա հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքային խմբի ղեկավարի՝ սույն Հիմնադրույթի 5-րդ կետի «ա» - «ե» ենթակետերով նախատեսված գործառույթները:

Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն աշխատանքային խմբի ղեկավարի՝ ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման հետ կապված բացակայության ժամանակամիջոցում ստորագրում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունները:

8. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղար է համահավաք դեպարտամենտի աշխատակիցը, որը նշանակվում է աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ աշխատանքային խմբի ղեկավարի որոշմամբ:

Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի նշանակման մասին որոշումը ձևակերպվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ:

9. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝

ա) աշխատանքային խմբի նիստի օրակարգի նախագիծը նախապատրաստելը և այն աշխատանքային խմբի ղեկավարին (ղեկավարի տեղակալին) հաստատման համար ներկայացնելը,

բ) աշխատանքային խմբի անդամներին՝ աշխատանքային խմբի նիստի օրակարգը և դրան կցված նյութերը, ինչպես նաև նիստի անցկացման ամսաթվի, ժամանակի և վայրի մասին տեղեկություններն ուղարկելը,

գ) աշխատանքային խմբի նիստի արձանագրություն վարելը և դրա նախագիծն աշխատանքային խմբի ղեկավարին (ղեկավարի տեղակալին) ստորագրության համար ներկայացնելը,

դ) Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախագիծն աշխատանքային խմբի ղեկավարին (ղեկավարի տեղակալին) ստորագրության համար ներկայացնելը:

10. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք և Հանձնաժողովի ու գործարար համայնքի միջև մշտական փոխգործակցություն իրականացնելու համար անդամ պետությունների կողմից ստեղծված գործարարական երկխոսությամբ սահմանված՝ Միության յուրաքանչյուր անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) գործարար համայնքների համակարգողներից մեկական ներկայացուցիչ:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկից ոչ ավելի ներկայացուցիչ:

Աշխատանքային խմբի անդամներն իրավունք ունեն առաջարկներ ուղարկելու համահավաք դեպարտամենտ՝ Հանձնաժողովի կոնկրետ որոշումների նախագծերի առնչությամբ կարգավորող ազդեցության գնահատման անցկացման վերաբերյալ:

11. Աշխատանքային խմբի անդամներն անձամբ մասնակցում են աշխատանքային խմբի նիստերին:

Աշխատանքային խմբի անդամի՝ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (ղեկավարի տեղակալի) հանձնարարությամբ, որի ներկայացուցիչն է աշխատանքային խմբի անդամը, աշխատանքային խմբի նիստին կարող է մասնակցել այլ պաշտոնատար անձ կամ այդ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման աշխատակից:

12. Աշխատանքային խմբի անդամի՝ նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում նախքան աշխատանքային խմբի նիստի օրը նա իրավասու է գրավոր ձևով աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցի (հարցերի) շուրջ ներկայացնել իր դիրքորոշումը:

Աշխատանքային խմբի անդամի՝ գրավոր ձևով ներկայացված նշված դիրքորոշումը իր՝ աշխատանքային խմբի նիստին անձամբ մասնակցելու անհնարինության դեպքում արտացոլվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունում:

13. Աշխատանքային խմբի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացվում է համահավաք դեպարտամենտի կողմից:

 

III. Աշխատանքային խմբի նիստերին նախապատրաստվելու կարգը

 

14. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով Կանոնակարգի 165-րդ և 167-րդ կետերով սահմանված՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունների նախապատրաստման ժամկետները:

15. Աշխատանքային խմբի նիստի օրակարգի նախագիծը նախապատրաստվում է աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի կողմից հետևյալի հիման վրա՝

ա) Կանոնակարգի 163-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, որոնք ուղարկվում են համահավաք դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին՝ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման համար պատասխանատու Հանձնաժողովի դեպարտամենտի կամ Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասությանն է վերապահված անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ Կանոնակարգի 63-րդ կետին համապատասխան Հանձնաժողով ստացված առաջարկության հիման վրա Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստումը (այսուհետ՝ մշակող դեպարտամենտ),

բ) համահավաք դեպարտամենտի՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին դիրքորոշման՝ նախատեսված Կանոնակարգի 143-րդ կետի առաջին պարբերությամբ:

16. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարը ոչ ուշ, քան աշխատանքային խմբի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ ապահովում է աշխատանքային խմբի անդամներին հետևյալի ուղարկումը՝

ա) աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթվի, ժամանակի և վայրի մասին տեղեկատվության,

բ) աշխատանքային խմբի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից հաստատված աշխատանքային խմբի նիստի օրակարգի,

գ) աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերի:

17. Աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցի վերաբերյալ նյութերի փաթեթում ընդգրկվում են՝

ա) Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին հարցի վերաբերյալ՝

Հանձնաժողովի այն որոշման նախագիծը, որի առնչությամբ ուսումնասիրվում է կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին հարցը,

Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին համահավաք դեպարտամենտի դիրքորոշումը,

Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ մշակող դեպարտամենտի դիրքորոշումը (գրավոր ձևով ներկայացված այդպիսի դիրքորոշման առկայության դեպքում),

բ) Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման վերաբերյալ հարցով՝

Հանձնաժողովի որոշման նախագիծը, որն ուղարկվել է մշակող դեպարտամենտի կողմից՝ կարգավորող ազդեցության գնահատման մասին դրա առնչությամբ եզրակացություն ստանալու համար,

Կանոնակարգի 154-րդ կետին համապատասխան մշակող դեպարտամենտի կողմից նախապատրաստված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը՝ ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա Հանձնաժողովի որոշման նախագծի ազդեցության հետևանքների մասին,

Կանոնակարգի 159-րդ կետին համապատասխան մշակող դեպարտամենտի կողմից նախապատրաստված ամփոփ տեղեկատվությունը՝ Հանձնաժողովի որոշման նախագծի հանրային քննարկման ընթացքում ընդունված առաջարկների վերաբերյալ, կամ արձագանքների ամփոփագիրը (մեկնաբանությունների և առաջարկությունների ամփոփագիր)՝ ըստ հանրային քննարկման կամ խորհրդակցությունների արդյունքների,

անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից նախապատրաստված Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման (կարգավորչական ազդեցության վերլուծության) վերաբերյալ եզրակացությունները (առկայության դեպքում),

յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի այն համակարգողների կոնսոլիդացված դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվությունը, որն ընտրվել է Հանձնաժողովի և գործարար համայնքի միջև մշտական փոխգործակցության իրականացման համար անդամ պետությունների կողմից ստեղծված գործարար երկխոսությամբ (առկայության դեպքում),

Հանձնաժողովի որոշման նախագծի առնչությամբ մշակող դեպարտամենտի դիրքորոշումը, որի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են պարտադիր արտացոլման կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ (գրավոր ձևով ներկայացված այդպիսի դիրքորոշման առկայության դեպքում):

 

IV. Աշխատանքային խմբի նիստերի անցկացման և դրանց արդյունքների ձևակերպման կարգը

 

18. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Մոսկվայում, որպես կանոն, Հանձնաժողովի շինություններում:

19. Մշակող դեպարտամենտի և (կամ) համահավաք դեպարտամենտի՝ աշխատանքային խմբի ղեկավարի հետ համաձայնեցված հրավերով աշխատանքային խմբի նիստերին (այդ թվում՝ տեսաժողովի ռեժիմով) կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք և աշխատակիցները, անհրաժեշտ որակավորում և մասնագիտական հմտություններ ունեցող անկախ փորձագետները, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչները:

20. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների (անկախ փորձագետների, անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների) աշխատանքային խմբի նիստերին մասնակցության հետ կապված ծախսերը կրում է անդամ պետության պետական իշխանության գործուղող մարմինը (գործուղող կազմակերպությունը կամ անկախ փորձագետն ինքնուրույն):

21. Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին հարցն աշխատանքային խմբի նիստի ժամանակ քննարկվում է այն դեպքում, երբ մշակող դեպարտամենտը չի ողջունում համահավաք դեպարտամենտի՝ այդպիսի անհրաժեշտության առկայության մասին դիրքորոշումը:

Խորհրդակցությունների արդյունքներով մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության մասին հարցի վերաբերյալ դիրքորոշումների միջև հակասության փաստի բացահայտումից հետո տվյալ հարցն ընդգրկվում է աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգում:

Աշխատանքային խմբի նիստին Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցն ուսումնասիրելու ժամանակ լսվում և քննարկվում են համահավաք դեպարտամենտի, մշակող դեպարտամենտի, աշխատանքային խմբի նիստին մասնակից աշխատանքային խմբի անդամների և այլ անձանց դիրքորոշումները՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին:

22. Աշխատանքային խմբի նիստին Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցի ուսումնասիրության արդյունքներով աշխատանքային խմբի նիստի արձանագրությունում նշվում են տեղեկություններ՝ հետևյալի մասին՝

ա) Կանոնակարգի 146-րդ կետով նախատեսված «կանոնակարգում» հասկացության սահմանման համապատասխանությունը (անհամապատասխանությունը) Հանձնաժողովի որոշման նախագծին.

բ) Հանձնաժողովի որոշման նախագծի վրա Կանոնակարգի 142-րդ կետի դրույթների տարածվելը (չտարածվելը).

գ) Հանձնաժողովի որոշման նախագծով դրա ընդունման դեպքում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ազդեցություն գործելու հնարավորությունը (անհնարինությունը).

դ) աշխատանքային խմբի նիստին հարցի ուսումնասիրության հետևյալ արդյունքներից մեկը՝

մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի կողմից ձեռք է բերվել համաձայնություն՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության վերաբերյալ,

մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի կողմից ձեռք է բերվել համաձայնություն՝ Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ,

Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) վերաբերյալ հարցը Հանձնաժողովի կոլեգիայի նիստին ենթակա է ուսումնասիրման՝ մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի միջև տվյալ հարցի վերաբերյալ համաձայնության բացակայության վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար:

23. Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին հարցի վերաբերյալ մշակող դեպարտամենտի և համահավաք դեպարտամենտի միջև համաձայնության բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստին դրա ուսումնասիրության արդյունքներով համահավաք դեպարտամենտն աշխատանքային խմբի նիստն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր հետո նախապատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստի ժամանակ տվյալ հարցի ուսումնասիրության համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը:

24. Աշխատանքային խմբի նիստին Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման վերաբերյալ հարցի ուսումնասիրության ժամանակ լսվում և քննարկվում է մշակող դեպարտամենտի՝ նշված նախագծի և դրա հիմնական դրույթների առնչությամբ դիրքորոշումը:

25. Աշխատանքային խմբի նիստին Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման վերաբերյալ հարցի ուսումնասիրության ժամանակ աշխատանքային խմբի անդամները և աշխատանքային խմբի նիստին մասնակից այլ անձինք հայտնում են նշված նախագծին առնչվող դիտողություններ և առաջարկներ, որոնք վերաբերում են՝

ա) Կանոնակարգի 144-րդ կետով սահմանված կարգավորման ազդեցության գնահատման առարկային.

բ) Կանոնակարգի 147-րդ կետով նախատեսված կարգավորման հիմնական որակական բնութագրերին:

Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման, կիրառման, երկարաձգման կամ վերացման մասին Հանձնաժողովի որոշման նախագծի մասով կարգավորող ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն նախապատրաստելիս, հաշվի առնելով «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 6-8-րդ կետերով (Միության մասին պայմանագրի թիվ 7 հավելված) սահմանված նորմերը, անդամ պետությունների գործարար համայնքի համակարգողների ներկայացուցիչների և աշխատանքային խմբի նիստին մասնակից այլ անձանց դիտողությունները և առաջարկները հաշվի չեն առնվում և չեն նշվում եզրակացության մեջ:

26. Աշխատանքային խմբի նիստին Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման վերաբերյալ հարցի ուսումնասիրության արդյունքներով այդ նախագծի կարգավորող ազդեցության գնահատման եզրակացության մեջ նշվում է տեղեկատվություն՝ հետևյալի մասին՝

ա) Հանձնաժողովի որոշման նախագծի մեջ այդ նախագծի դրույթներով նախատեսված կամ նշված դրույթների կապակցությամբ ծագող՝

ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար ավելցուկային պարտավորությունների, սահմանափակումների և (կամ) արգելքների,

ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների չհիմնավորված ծախսերի,

Միության տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների բացահայտման (չբացահայտման) փաստեր.

բ) խնդրի հիմնավորում, որի լուծմանն է ուղղված Հանձնաժողովի որոշման նախագիծը, կարգավորման նպատակներ և անձանց խումբ (խմբեր), որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված Հանձնաժողովի որոշման նախագիծը.

գ) կարգավորման հասցեատերեր, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ և կարգավորմամբ դրանց վրա ցուցաբերվող ազդեցություն.

դ) կարգավորման հասցեատերերի վրա դրվող պարտականությունների (վարքագծի պարտադիր կանոնների) բովանդակություն.

ե) խնդրի լուծման և կարգավորման նպատակին հասնելու մեխանիզմ՝ նախատեսված Հանձնաժողովի որոշման նախագծով (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդրի միջև փոխադարձ կապի նկարագրություն).

զ) առաջարկվող կարգավորման՝ մշակող դեպարտամենտի կողմից ուսումնասիրված այլընտրանքներ:

27. Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման վերաբերյալ հարցի շուրջ աշխատանքային խմբի անդամն աշխատանքային խմբի նիստին այդ հարցի ուսումնասիրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու է համահավաք դեպարտամենտ ներկայացնել հատուկ կարծիք, որը պարտադիր կարգով կցվում է Հանձնաժողովի որոշման նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությանը:

28. Հանձնաժողովի կոլեգիայի նիստին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծում դրա արդյունքներով այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք նախատեսում են ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար որևէ սահմանափակման սահմանում, Խորհրդի նիստին ուսումնասիրության նպատակով դրա ներկայացման դեպքում աշխատանքային խումբը մշակող դեպարտամենտի, համահավաք դեպարտամենտի կամ աշխատանքային խմբի անդամի առաջարկով կարող է ներկայացնել արդիականացված եզրակացություն՝ այդպիսի որոշման նախագծի կարգավորող ազդեցության մասին (այսուհետ՝ արդիականացված եզրակացություն):

29. Արդիականացված եզրակացություն նախապատրաստելու վերաբերյալ առաջարկը մշակող դեպարտամենտի կամ աշխատանքային խմբի անդամի կողմից գրավոր ձևով ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր հետո, իսկ համահավաք դեպարտամենտի կողմից այդպիսի առաջարկ ներկայացնելու դեպքում գրավոր ձևով ուղարկվում է մշակող դեպարտամենտին և աշխատանքային խմբի անդամներին ՝ Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշման պաշտոնակական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր հետո:

30. Մշակող դեպարտամենտի կամ աշխատանքային խմբի անդամի՝ արդիականացված եզրակացություն նախապատրաստելու մասին առաջարկն աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի կողմից ուղարկվում է մշակող դեպարտամենտ և (կամ) աշխատանքային խմբի անդամներին այն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օր հետո՝ առանց սույն Հիմնադրույթի 17-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված նյութերի փաթեթը կցելու:

31. Աշխատանքային խմբի նիստին արդիականացված եզրակացություն նախապատրաստելու մասին հարցն ուսումնասիրելիս լսվում և քննարկվում են համահավաք դեպարտամենտի, մշակող դեպարտամենտի և աշխատանքային խմբի անդամների՝ այն փոփոխություններին վերաբերող դիրքորոշումները, որոնք կատարվել են Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մեջ՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին դրա ուսումնասիրության արդյունքների հիման վրա, և որոնցով նախատեսվում են ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար որևէ սահմանափակումների սահմանում:

32. Աշխատանքային խմբի նիստերի անցկացման արդյունքներով աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է աշխատանքային խմբի նիստերի՝ աշխատանքային խմբի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից ստորագրված արձանագրությունները մշակող դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին ուղարկելը՝ աշխատանքային խմբի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Աշխատանքային խմբի նիստերի անցկացման արդյունքներով աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունները և աշխատանքային խմբի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) կողմից ստորագրված արդիականացված եզրակացությունները մշակող դեպարտամենտ և աշխատանքային խմբի անդամներին ուղարկելը՝ դրանց ստորագրման օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում:

34. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունները պահվում են համահավաք դեպարտամենտում՝ աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի մոտ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի մարտի 31-ի

թիվ 25 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով աշխատանքային խմբի

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

 

Սուլեյմենով
Թիմուր Մուրատի՝

 

Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար)

Բեկեշև
Բաուրժան Բեյսենբայի՝

 

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Արնաուտով
Օլեգ Վյաչեսլավի՝

 

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի տնօրեն

Ասանսեիտովա
Սաադատ Մուխանբետի՝

 

Ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասաուլ
Մաքսիմ Անատոլիի՝

 

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ախմետով
Սուլթանժան Այսայի՝

 

Էներգետիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բակիտբեկկիզի
Դարյա՝

 

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Չափագիտության բաժնի պետ

Բոյցով
Վասիլի Բորիսի՝

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն

Բորցով
Օլեգ Վասիլիի՝

 

Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Բուրմանյան
Հովհաննես Մկրտիչի՝

 

Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Գալանամատիս
Ալեքսանդր Նիկոլայի՝

 

Մաքսային ենթակառուցվածքային հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Հսկողության ավտոմատացման, ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ

Դոլգոպոլով
Պյոտր Իվանի՝

 

Վիճակագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժանդարբեկ
Դաուրեն Ժանդարբեկուլի՝

 

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Իբրաև
Իլյանս Ելուբայի՝

 

Կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամի (նախարարի) օգնական

Կրավչենկո
Վալենտինա Վասիլիի՝

 

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կտիկյան
Վիգեն Գրիգորի՝

 

Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Կուրիլչիկ
Ալեքսանդր Ֆյոդորի՝

 

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Խայդարովա Նուրգուլ Դուլատի՝

 

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Մալցև
Վլադիմիր Վալերիի՝

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Նեկրասով
Դմիտրի Վիկտորի՝

 

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հարցերով դեպարտամենտի տնօրեն

Ռոմաշկին
Ռոման Անատոլիի՝

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սամոյլովա
Նատալյա Իվանի՝

 

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սանոյան
Արմեն Գրիգորի՝

 

Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Սոսկովեց
Դենիս Ալեքսանդրի՝

 

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Տրուբարով
Սերգեյ Վլադիմիրի՝

 

Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամի (նախարարի) օգնական

Չույկո
Միխայիլ Գեորգիի՝

 

Կոլեգիայի՝ տեխնիկական կարգավորման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Ազիլով Ժիրգալբեկ Կումարի՝

Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Իսլամովա Գալինա Ռաշիդի՝

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Տոոտաև Նուրլան Կուրբանալիևի՝

 

Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

 

Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներից

 

Ղազարյան
Արսեն Վլադիմիրի՝

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ

Կոտելևսկայա
Իրինա Վասիլիի՝

 

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի մոնիթորինգի հարցերով կենտրոնի տնօրեն

Ումիտբաև
Բերիկ Ալթայի՝

 

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Կիդիրբաև Ուլուկ Ասանկարիի՝

Արդյունաբերական ձեռնարկությունների հանրապետական ասոցիացիայի (ԲելԱՊՊ) նախագահի տեղակալ,

Չեմերկո Գենադի Նիկոլայի՝

 

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն,

(հավելվածը փոփ., լրաց. ԵՏՀԿ 26.01.16 թիվ 9)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2024, թիվ 19 14.04.2024, թիվ 25
30.05.2017, թիվ 57 31.05.2018, թիվ 25
26.01.2016, թիվ 9 28.02.2016, թիվ 25
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան