Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-117-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.423
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերը, 4-րդ կետի 4.1-րդ ենթակետը, 6-րդ կետի 6.2-րդ ենթակետը, 9-րդ կետի 9.4-րդ ենթակետը, 11-րդ կետի 11.10-րդ, 11.11-րդ, 11.12-րդ, 11.26-րդ, 11.30-րդ, 11.40-րդ ենթակետերը, 15-րդ կետի 15.2-րդ ենթակետը, 16-րդ կետի 16.1-րդ և 16.2-րդ ենթակետերի երկրորդ և յոթերորդ պարբերությունները, 18-րդ կետի 18.2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

8.1. նախադպրոցական կրթական
ծրագրերի իրականացման համար

բազային տուրքի 10-ապատիկի
չափով
8.2. տարրական ընդհանուր կրթական
ծրագրերի իրականացման համար

բազային տուրքի 15-ապատիկի
չափով
8.3. հիմնական ընդհանուր կրթական
ծրագրերի իրականացման համար

բազային տուրքի 25-ապատիկի
չափով
8.4. միջնակարգ (լրիվ) ընդհանուր
կրթական ծրագրերի իրականացման
համար

բազային տուրքի 25-ապատիկի
չափով
8.5. հատուկ ընդհանուր կրթական
ծրագրերի իրականացման համար

բազային տուրքի 25-ապատիկի
չափով
8.5.1 նախնական մասնագիտական
(արհեստագործական) կրթական
ծրագրերի իրականացման համար

բազային տուրքի 30-ապատիկի
չափով
8.5.2 միջին մասնագիտական կրթական
ծրագրերի իրականացման համար,
բացառությամբ բժշկական
միջին մասնագիտական ծրագրերի

բազային տուրքի 150-ապատիկի
չափով
8.5.3 բարձրագույն մասնագիտական
կրթական ծրագրերի իրականացման
համար, բացառությամբ բժշկական
բարձրագույն կրթական ծրագրերի
բազային տուրքի 300-ապատիկի
չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի 13.1-րդ ենթակետից հանել «և նորոգման» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 15-րդ կետի 15.1-րդ ենթակետի «չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի» բառերը փոխարինել «միջազգային կանոնավոր օդային հաղորդակցության» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 16-րդ կետի 16.1-րդ և 16.2-րդ ենթակետերի առաջին պարբերություններում «քաղաքացիական» բառերը փոխարինել «քաղաքացիական և արդյունաբերական» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 18-րդ կետի 18.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«18.8 Սննդամթերքի արտադրության համար,
այդ թվում`
-թորած ալկոհոլային խմիչքների
(բացառությամբ «Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկ»
(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870
ծածկագրին դասվող լիկյորների և
220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս
սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների),
ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն
պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ
խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ
պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման
նյութերից էթիլային սպիրտի արտադրության
համար` տարեկան

բազային տուրքի 15000-
ապատիկի չափով

-«Արտաքին տնտեսական գործունեության  
ապրանքային անվանացանկ»     
(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870
ծածկագրին դասվող լիկյորների և
220890 ծածկագրին դասվող մինչև
9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային
խմիչքների արտադրության համար` տարեկան

բազային տուրքի 1000-
ապատիկի չափով

-«Արտաքին տնտեսական գործունեության   
ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ)   
դասակարգչի 2208 ծածկագրին դասվող`
միայն պտուղներից և հատապտուղներից
(բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս
և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային
խմիչքների արտադրության համար` տարեկան

բազային տուրքի 50-
ապատիկի չափով

-գինու, խնձորի և պտղահատապտղային   
այլ գինիների արտադրության համար` տարեկան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

-գարեջրի արտադրության համար`
տարեկան
բազային տուրքի 500-
ապատիկի չափով»:

     

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.12-րդ և 18.13-րդ ենթակետերով`

 

«18.12 թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի`
- արտադրություն կամ պատրաստում`
տարեկան

բազային տուրքի 100-
ապատիկի չափով

- նոր թմրամիջոցների ու հոգեմետ
նյութերի մշակում` տարեկան

բազային տուրքի 200-
ապատիկի չափով

- պահպանում բազային տուրքի 50-
ապատիկի չափով

- տեղափոխում` տարեկան բազային տուրքի 50-
ապատիկի չափով

- բաշխում, բացթողում և իրացում` տարեկան

բազային տուրքի 50-
ապատիկի չափով

- արտադրության, պատրաստման, վերամշակման,  
իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) 
նպատակով ձեռքբերում` տարեկան

բազային տուրքի 50-
ապատիկի չափով

- գիտական և ուսումնական
նպատակներով օգտագործում

բազային տուրքի 20-
ապատիկի չափով

- ցուցակներում ներառված պատրաստուկների  
ստացման նպատակով վերամշակում` տարեկան

բազային տուրքի 30-
ապատիկի չափով

- օգտագործմամբ փորձաքննության
անցկացում` տարեկան

բազային տուրքի 20-
ապատիկի չափով

- արտահանում կամ ներմուծում`
տարեկան

բազային տուրքի 100-
ապատիկի չափով

18.13 տրանսպորտային միջոցների   
վարորդների ուսուցում
բազային տուրքի 10-
ապատիկի չափով»:

 

Հոդված 8. Օրենքի 19.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 19.1

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`  
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի  250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի եռապատիկի չափով
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր) 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի ութսունապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի քառասնապատիկի չափով
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում մարտական զենք պահելու և օգտագործելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` բազային տուրքի քառապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի քառապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի քառապատիկի չափով
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար բազային տուրքի վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի 12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի քառապատիկի չափով
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) բազային տուրքի եռապատիկի չափով
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»:

 

Հոդված 9. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Սույն օրենքի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-117-Ն