Գլխավոր տեղեկություն
Համար
N 825
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.10.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2011 թվականի N 825

 

«ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 250, 2014 թվականի մայիսի 13-ի N 73, 2016 թվականի հոկտեմբերի 25-ի N 119 որոշումների խմբագրությամբ)

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 012/2011) (կցվում է)։

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 01.12.20 թիվ 158)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի N 119 որոշման խմբագրությամբ)

3. Սահմանել՝

3.1. «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 15-ից.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք) նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի մարտի 15-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում,

3.3. Նախքան 2015 թվականի մարտի 15-ը թույլատրվում է արտադրանքի արտադրություն և շրջանառության համար բացթողում Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Այդպիսի արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում,

3.3.1. Մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածքում այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության համար բացթողումն առանց համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման, որը նախքան Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման),

(3.3.1 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 250 որոշմամբ)

3.4. Սույն որոշման 3.2 ենթակետում նշված` համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության համար բացթողնված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 3.3.1 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ծառայության ժամկետում։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 250 որոշման խմբագրությամբ)

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների պլանի նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատմանը դրա ներկայացնելը։

5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների մշտադիտարկման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ դրանք սահմանված կարգով ներկայացնել Հանձնաժողովի քարտուղարության հաստատմանը։

6. Կողմերին՝

6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ, և տեղեկացնել Հանձնաժողովին դրա մասին,

6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել դրա պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի
Հանրապետությունից

ՈՒ. ՇՈՒԿԵև

Ռուսաստանի
Դաշնությունից

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: