Basic information
Number
N 194-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.02.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.02.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.02.2022
Effective date
18.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 194-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 194-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 20-ի N 1658-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ

ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Սպիտակի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյան (համաձայնությամբ)

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation