ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1058-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1067-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «իրենց» բառը փոխարինել «անչափահասի (փոքրահասակի)» բառերով, 2-րդ կետի «հաստատության» բառը` «անչափահասի (փոքրահասակի)» բառերով, 3-րդ կետի «իր» բառը` «անչափահասի (փոքրահասակի)» բառերով.
բ) 3-րդ կետը «պատճառվել» բառից հետո լրացնել «, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
«31. Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10711-րդ և 10712-րդ հոդվածներով.
«Հոդված 10711. | Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը |
1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով:
Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը անշարժ գույքը տիրապետողի կամ օգտագործողի հետ կրում է համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, և եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու հետևանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և շահագործման ընթացքում պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրում է կառուցապատողը:
3. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:
«Հոդված 10712. | Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը |
1. Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:
2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:
3. Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի «տիրոջը» բառը փոխարինել «սեփականատիրոջը» բառով, 2-րդ կետի «տերը» և «տիրոջ» բառերը` «սեփականատերը» և «սեփականատիրոջ» բառերով, 3-րդ կետի «տերերը» և «տերերին» բառերը` «սեփականատերերը» և «սեփականատերերին» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10911-րդ հոդվածով.
«Հոդված 10911. | Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը |
1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:
2. Անբարեխիղճ գովազդի հետևանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդ արտադրողը կամ գովազդակիրը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի վճարված հատուցման չափով, եթե գովազդ արտադրողի կամ գովազդակրի պահանջով գովազդատուն չի ներկայացրել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):
3. Անբարեխիղճ գովազդի համար պատճառված վնասը կրում է գովազդակիրը, եթե գովազդատուին հնարավոր չէ գտնել:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|