Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2015-23.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 33

քաղ. Աստանա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 40-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը.

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի կազմը:

3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Սուլեյմանովին:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել աշխատանքային խմբի՝ սույն Որոշմամբ հաստատված կազմում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին յուրաքանչյուր տարի տեղեկացնել աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքների մասին:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի մայիսի 28-ի

թիվ 33 որոշմամբ

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակով և այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) գործունեության կարգը:

2. Սույն Հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) և «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությամբ (Միության մասին պայմանագրի 16-րդ հավելված) սահմանված իմաստներով:

3. Իր գործունեության մեջ աշխատանքային խումբը ղեկավարվում է Միության մասին պայմանագրի XV բաժնով և «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությամբ (Միության մասին պայմանագրի 16-րդ հավելված), Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով:

4. Աշխատանքային խումբն իրականացնում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համար Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը:

5. Աշխատանքային խմբի կազմի մեջ մտնում են՝

ա) Հանձնաժողովի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Կոլեգիա) անդամների քարտուղարությունների ղեկավարները.

բ) անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) (անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա).

գ) անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) (անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա):

6. Աշխատանքային խմբի ղեկավարը նշանակվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ Կոլեգիայի անդամների կազմից:

7. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 1 անգամ։ Աշխատանքային խմբի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ձևով:

8. Աշխատանքային խմբի ղեկավարը`

ա) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը և կազմակերպում աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների կատարումը.

բ) որոշում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) հաստատում է աշխատանքային խմբի նիստի օրակարգը.

դ) նախագահում է աշխատանքային խմբի նիստերին.

ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը.

զ) ստորագրում է հայտատուներին ուղղված պատասխան նամակները և անդամ պետությունների իրավասու մարմիններին ու տնտեսավարող սուբյեկտներին ուղղվող հարցումները.

է) կատարում է աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողություններ:

9. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցն է, որը նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Պատասխանատու քարտուղարը աշխատանքային խմբի անդամ չէ:

10. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝

ա) աշխատանքային խմբի նիստի օրակարգի, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի համաձայնեցումը աշխատանքային խմբի ղեկավարի հետ.

բ) աշխատանքային խմբի անդամներին նախապես (ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ) աշխատանքային խմբի նիստի հաստատված օրակարգի և դրան կից նյութերի, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկությունների ուղարկումը՝ այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով.

գ) աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունների վարումը, դրանք աշխատանքային խմբի ղեկավարի հաստատմանը ներկայացնելը և արձանագրությունների պատճենները աշխատանքային խմբի անդամներին ուղարկումը.

դ) աշխատանքային խմբի նիստի օրակարգում չընդգրկված՝ լրացուցիչ հարցերի վերաբերյալ նյութերն աշխատանքային խմբի նիստից առաջ աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելը.

ե) աշխատանքային խմբի նիստի համար նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ հսկողությունը.

զ) աշխատանքային խմբի արձանագրային որոշումների կատարման դիտանցման իրականացումը:

11. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը, որը նախապատրաստվում է աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի կողմից, ձևավորվում է աշխատանքային խմբի ղեկավարի և անդամների առաջարկով: Աշխատանքային խմբի նիստի օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները կարող են ներառել՝

ա) հարցի ընդհանուր բնութագիրը,

բ) Կոլեգիայի առաջարկության նախագիծը,

գ) արձանագրային որոշման նախագիծը,

դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերը։

12. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում չընդգրկված լրացուցիչ հարցերն աշխատանքային խմբի ուսումնասիրությանը ներկայացնելն իրականացվում է աշխատանքային խմբի ղեկավարի որոշմամբ:

13. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են անձամբ:

14. Աշխատանքային խմբի անդամի՝ նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում նա նախապես (ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 1 աշխատանքային օր առաջ) գրավոր ներկայացնում է աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցի (հարցերի) վերաբերյալ իր դիրքորոշումը:

15. Աշխատանքային խմբի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և ձևակերպվում են աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ:

Աշխատանքային խմբի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատանքային խմբի անդամն իրավունք ունի արտահայտելու ուսումնասիրվող հարցի առնչությամբ իր հատուկ կարծիքը, որն ամրագրվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրության մեջ:

16. Աշխատանքային խմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:

Աշխատանքային խմբի նիստն առանձին դեպքերում կարող է անցկացվել Կոլեգիային կից խորհրդատվական մարմնի նիստի հետ միաժամանակ (աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվող հարցերի մասով դրա իրավասությանը համապատասխան): Աշխատանքային խմբի նիստն այդ դեպքում կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ աշխատանքային խմբի ղեկավարի՝ անդամ պետությունների իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունված որոշմամբ: Ընդ որում՝ անդամ պետության ընդունող իրավասու մարմինն ապահովում է աշխատանքային խմբի նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ պայմանները:

17. Աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով, աշխատանքային խմբի անդամների առաջարկությունների հիման վրա աշխատանքային խմբի նիստերին որպես փորձագետներ կարող են մասնակցել աշխատանքային խմբի անդամ չհանդիսացող՝ անդամ պետությունների իրավասու մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչներ և այլ անկախ փորձագետներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք ու Հանձնաժողովի աշխատակիցներ, որոնց իրավասության շրջանակներում են գտնվում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվող հարցերը:

18. Անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների՝ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են անդամ պետությունների ուղարկող մարմինները:

19. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է աշխատանքային խմբի անդամներին նիստի՝ աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ստորագրված արձանագրության պատճենի ուղարկումը՝ նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը պահվում են աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի մոտ:

21. Այն ծառայությունների ոլորտներում (ենթաոլորտներում) ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովմանն ուղղված առաջարկությունների ուսումնասիրության նպատակով, որոնք նախատեսված են այն ոլորտների (ենթաոլորտների)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված ցանկով, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, աշխատանքային խմբի ղեկավարն իրավունք ունի իր որոշմամբ ստեղծելու ենթախմբեր և հաստատելու դրանց կազմերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնադրույթները:

22. Ենթախմբերի կազմի մեջ մտնում են՝

ա) Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները.

բ) անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները.

գ) անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների ներկայացուցիչները.

դ) գործարար համայնքի ներկայացուցիչները.

ե) այլ անկախ փորձագետներ:

23. Ենթախմբի ղեկավարը նշանակվում է աշխատանքային խմբի անդամների կազմից:

24. Աշխատանքային խմբի և ենթախմբերի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի մայիսի 28-ի

թիվ 33 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

 

Ավետիսյան
Սերգեյ Արտաշեսի

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արսենյան
Արամ Արագեղեցիկի

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հարությունյան
Արմեն Անատոլիի

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Բաղդասարյան
Ջեմմա Սամվելի

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Բադալյան
Արամ Հակոբի

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Գևորգյան
Արմեն Հենրիկի

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Կարայան
Սուրեն Համլետի

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

Պապյան
Սիմոն Ռաֆայելի

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Թադևոսյան
Գագիկ Աղասու

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 

Բելառուսի Հանրապետությունից՝

 

Գրակուն
Վլադիմիր Վլադիմիրի

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ

Գրուշնիկ
Պյոտր Պետրովի

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Կրուչանով
Ալեքսանդր Վլադիմիրի

Բելառուսի Հանրապետության ճարտարապետության և շինարարության նախարարի առաջին տեղակալ

Կուդասով
Անտոն Էդմունդի

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կուլիկ
Ալեքսանդր Անտոնի

Բելառուսի Հանրապետության անտառատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Նարկևիչ
Իրինա Վլադիմիրի

Բելառուսի Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ

Ռոգաչև
Եվգենի Վալերիի

Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ

Սելիցկայա
Էլլա Ալեքսանդրի

Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարարի տեղակալ

Շեդկո
Դմիտրի Գենադիի

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարի առաջին տեղակալ

Լոբաչով Անդրեյ Վալենտինի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

 

Գոլոբուրդա
Դմիտրի Վասիլիի

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կապի, տեղեկատվայնացման և տեղեկատվության կոմիտեի նախագահի տեղակալ

Ժակսիլիկով
Տիմուր Մեկեշևի

Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության փոխնախարար

Կիպշակով
Առգին Միկտիբայի

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Կոսաչով
Միխայիլ Բորիսի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության՝ շինարարության, բնակարանային-կոմունալ տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման գործերով կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Կոշերբաև
Երմեկ Բեդելբայի

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար

Լաստաև
Տալգատ Տլեուբեկի

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Օշակբաև
Ռախիմ Սակենի

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] գործարարների ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Ուստեմիրով
Կայրատ Ժանգաբիլի

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության և կենդանական աշխարհի կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Անտիպինա
Նատալյա Նիկոլայի

Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարի տեղակալ

Ասաուլ
Նիկոլայ Անատոլիի

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ

Բլինովա
Տատյանա Վիկտորի

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ

Վալենտիկ
Իվան Վլադիմիրի

Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարի տեղակալ, անտառային տնտեսության դաշնային գործակալության ղեկավար

Գաևսկի
Վալերի Վենյամինի

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Իսմայիլով
Ռաշիդ Ռուստամի

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ

Լիխաչով
Ալեքսեյ Եվգենիի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ

Օվերչուկ
Ալեքսեյ Լոգվինի

Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից

   

Աբդիկարով Ալմազբեկ Ակբարալիևի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության, շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության պետական գործակալության տնօրենի տեղակալ

   

Այդրալիևա Ռասիմ Շարշեկեի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության նախագահի տեղակալ

   

Գորին Օլեգ Վյաչեսլավի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

   

Ջակիպով Կիլիչբեկ Ջումադիլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ժումաև Նուրլան Կադիրի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և անտառային տնտեսության պաշտպանության պետական գործակալության տնօրենի տեղակալ

   

Մամիրկանով Էրնիս Տուրսունկադիրի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

   

Նորուզբաևա Բակտիգուլ Շաբդանի՝

Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և տուրիզմի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն

   

Ռիսկուլով Ուլանբեկ Դուուլատի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երկրաբանության և հանքային ռեսուրսների հարցերով պետական գործակալության տնօրենի տեղակալ

   

Սուլթանալիևա Գուլժամալ Տիլենբայի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆինանսական շուկաների կարգավորման և վերահսկողության պետական ծառայության գործադիր խորհրդի անդամ

   

Տեմիրալիև Տալայբեկ Ասանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստատս–քարտուղար

   

Չոդուև Էրկինբեկ Ուրայիմի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարի տեղակալ

   

Շադիխանով Կալիսբեկ Տոկտոսունի՝

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ստատս–քարտուղար.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

 

Ալիև
Սամատ Բիկիտայի

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Անիկև
Արտյոմ Վալենտինի

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բեկեշև
Բաուրժան Բեյսենբայի

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն

Բուրմանյան
Հովհաննես Մկրտչի

Կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Ռ. Նռանյանի քարտուղարության ղեկավար

Կտիկյան
Վիգեն Գրիգորի

Կոլեգիայի անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանի քարտուղարության ղեկավար

Մաքսիմով
Սերգեյ Վասիլիի

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Ռոմաշկին
Ռոման Անատոլիի

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ժ/պ

Սանոյան
Արտյոմ Գրիգորի

Կոլեգիայի անդամ (նախարար) Ռ.Խ. Հարությունյանի քարտուղարության ղեկավար

Ֆազիլ
Ալմատ Ույսինի

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն

Խուլխաչիև
Բեմբյա Վիկտորի

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 15.12.15 թիվ 154)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2017, թիվ 39 23.08.2017, թիվ 33
15.12.2015, թիվ 154 31.12.2015, թիվ 33
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան