Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-108-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.414
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`

ա) 3-րդ կետի ութերորդ պարբերությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերով.

բ) 4-րդ կետը «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի և այլ տեղեկատվության հավաստիության,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «- լիցենզավորող պետական մարմինները:» թվարկումից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկումով`

«- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «նախարարության կողմից ըստ անհրաժեշտության» բառերը փոխարինել «նախարարության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 23
Երևան
ՀՕ-108-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան