ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2000 թվականի N 562
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Շիրակի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Շիրակի մարզպետարանի աշխատողների թիվը` 151 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54 որոշման 1-ին կետը:
Հաստատված է ՀՀ վարչապետի 2000 թ. օգոստոսի 22-ի N 562 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Շիրակի մարզպետարանի
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչություն
Գյուղատնտեսության և բնօգտագործման վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների վարչություն
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների վարչություն
Կրթության վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Պետական գույքի հաշվառման, սպասարկման և շահագործման վարչություն
Արտադրական ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն
Արդյունաբերության զարգացման աջակցության վարչություն
Մշակույթի բաժին
Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բաժին
Արտաքին և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Մարզպետի աշխատակազմ
Հողաշինության և հողօգտագործման բաժին
(հավելվածը լրաց. 12.02.01 N 114)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2001, N 877 | 04.01.2002, N 562 | |
12.02.2001, N 114 | 12.03.2001, N 562 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|