Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2022-07.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2020 թվականի N 289-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող` 1,450,658,176 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 08.07.22 N 492-Ա)

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

 հունիսի 2-ի N 289-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 16.02.21 N 124-Ա, 08.07.22 N 492-Ա, 24.11.22 N 834-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։ Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29»

մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

1,450,658,176 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ

04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև

2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 870,000,000 դրամի չափով:

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի

սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով:

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել

2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 22,000,000 դրամի չափով:

3.1) ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ:

Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 47,446,240 դրամի չափով:

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,778,280 դրամի չափով:

6. Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022

թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 85,000,000 դրամի չափով:

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի

դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով:

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դետկեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով:

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով։

10. Հաշմանդամների համար նախատեսված երկրորդ վերելակի ներմուծում։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,101,616 դրամի չափով։

11. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 37,036,543 դրամի չափով:

12. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,000,000 դրամի չափով:

13. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 155,000,000 դրամի չափով:

14. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 870,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ, առանց ԱԱՀ-ի:

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 22,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի: 3․1) ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարսպի շինարարական աշխատանքներ՝ 47,446,240 դրամ, առանց ԱԱՀ-ի:

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,778,280 դրամ, առանց ԱԱՀ-ի:

6. Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում ՝ 85,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում ՝ 20,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում ՝ 2,901,950, դրամ առանց ԱԱՀ-ի:

10. Հաշմանդամների համար նախատեսված երկրորդ վերելակի ներմուծում ՝ 8,101,616, դրամ, առանց ԱԱՀ-ի:

11. Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ, առանց ԱԱՀ-ի:

12. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

13. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նյութերի մատակարարում՝ 155,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի:

14. Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ,

առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 26.08.20 N 498-Ա, 02.09.20 N 526-Ա, 16.02.21 N 124-Ա, 09.04.21 N 303-Ա, 08.07.22 N 492-Ա, 24.11.22 N 834-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան