Basic information
Number
N 514-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.02.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
08.02.2022
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
08.02.2022
Effective date
09.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 փետրվարի 2022 թ.

N 514-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ  ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 80-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածի 56-րդ կետով, 59-րդ կետի վերջին պարբերությամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկությունը՝

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Դիանա Քերոբյանին։

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ա որոշումը:

         

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. փետրվարի 8

Երևան

 

    

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation