Basic information
Number
N 532-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.07.22/47(419) Հոդ.912
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
14.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.07.2005
Effective date
01.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 532-Ն

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 14
Երևան

Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թվականի
 հուլիսի 14-ի N 532-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմնի անվանումը

Իրավական ակտն րնդունելու
առնչությամբ իրականացվող
միջոցառումների ֆինանսական
ապահովման աղբյուրը

1.

«Բնապահպանական և բնօգտագործման
վճարի օբյեկտ համարվող փաստացի
ծավալների չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագիծ

2005 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ պետական բյուջեով
նախատեսված
2005 թվականի
պահպանման միջոցներ

2.

«Լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագիծ

2005 թ.
օգոստոսի
1-ին տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ պետական բյուջեով
նախատեսված
2005 թվականի
պահպանման միջոցներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան