Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 նոյեմբերի 2022 թվականի
քաղ. Երևան

N 442-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

703-733 ՄՀՑ ԵՎ 758-788 ՄՀՑ, 791-801 ՄՀՑ ԵՎ 832-842 ՄՀՑ, 1780-1785 ՄՀՑ ԵՎ 1875-1880 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետը, 10-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 486-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը.

2) 713-723ՄՀց և 768-778ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 10-րդ օրը.

3) 723-733ՄՀց և 778-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20-րդ օրը.

4) 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30-րդ օրը.

5) 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 40-րդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

16 նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 2022 թվականի նոյեմբերի 16-ի

N 442-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

703-733 ՄՀՑ ԵՎ 758-788 ՄՀՑ, 791-801 ՄՀՑ ԵՎ 832-842 ՄՀՑ, 1780-1785 ՄՀՑ ԵՎ 1875-1880 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կանոնները կանոնակարգում են 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։

2. Սույն կանոնների 1-ին կետում նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթները (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպվում և անցկացվում են փուլային եղանակով՝ ըստ հետևյալ ռադիոհաճախականությունների հատվածների.

1) 703-713ՄՀց և 758-768ՄՀց,

2) 713-723ՄՀց և 768-778ՄՀց,

3) 723-733ՄՀց և 778-788ՄՀց,

4) 791-801ՄՀց և 832-842ՄՀց,

5) 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց։

3. Մրցույթները կազմակերպում է ՀԾԿՀ-ի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N 443-Ա որոշմամբ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։

4. Մրցույթի հրապարակման օրը մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ)՝ www.psrc.am և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում։

5. Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած տեղական կամ օտարերկրյա իրավաբանական անձ։ Մրցույթում հաղթող ճանաչված օտարերկրյա իրավաբանական անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իրավաբանական անձ և օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել ստանալու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա, որին ՀԾԿՀ-ն կտրամադրի ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա:

6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման պահից 30 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը հայտ է ներկայացնում հանձնաժողով: Հայտը պարունակում է՝

1) սույն կանոնների 12-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին պարտավորագիր՝ համաձայն սույն կանոնների N 1 հավելվածի.

2) Հիմնավորումներ.

ա. առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի կողմից (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման փորձի վերաբերյալ.

բ. վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղորդակցության) բնագավառում առնվազն տարեկան միջինը 20 000 000 000 (քսան միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարի չափով շրջանառության վերաբերյալ,

3) մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ սեփականատերերի, ինչպես նաև այդ անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև հավաստում՝ նշված անձանց կողմից այլ իրավազորության ներքո իրենց պարտավորությունների էական խախտում չունենալու վերաբերյալ:

4) տեղեկություններ ներդրվող տեխնոլոգիայի և սարքավորումների վերաբերյալ։

7. Սույն կանոնների 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում հանձնաժողովը սույն կանոնների 6-րդ կետի համաձայն իրականացնում է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց նախաորակավորում, այդ թվում՝ գնահատելով ազգային անվտանգության և պետական շահի վրա ազդեցությունը, և արդյունքները ներկայացնում է ՀԾԿՀ-ին՝ առաջարկելով հրապարակել նախաորակավորված անձանց ցանկը:

8. ՀԾԿՀ-ն սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ տասն օրվա ընթացքում՝ սույն կանոնների 4-րդ կետում նշված ինտերնետային կայքերում հրապարակում է նախաորակավորված անձանց ցանկը, իսկ նախաորակավորում չանցած անձանց տեղեկացնում դրա արդյունքների մասին:

9. Մրցութային փաթեթը ձեռք բերելու համար նախաորակավորված անձը սույն կանոնների 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ օրվա ընթացքում կատարում է 5 000 000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով վճարում՝ 900008080013 գանձապետական հաշվեհամարին և դիմում է ՀԾԿՀ-ին՝ ստանալու մրցութային փաթեթը՝ դիմումին կցելով սույն կետով նախատեսված վճարումը հավաստող փաստաթուղթը։ ՀԾԿՀ-ն նախաորակավորված անձի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում վերջինիս տրամադրում է մրցութային փաթեթը, որը ներառում է տվյալ մրցույթի համար սույն կանոնների NN 2-5-րդ հավելվածներով սահմանված համապատասխան թույլտվության և(կամ) լիցենզիայի պայմանների ձևը։

10. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում նախաորակավորված անձինք կարող են իրականացնել իրավիճակի գնահատում (due diligence): ՀԾԿՀ-ի աշխատակազմը մասնակիցներին ցուցաբերում է համապատասխան աջակցություն:

11. ՀԾԿՀ-ի կողմից հրապարակված ցանկում ներառված և սույն կանոնների 9-րդ կետի համաձայն մրցութային փաթեթ ստացած նախաորակավորված անձինք՝ նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում, հանձնաժողով են ներկայացնում գնային հայտ–առաջարկ (այսուհետ՝ հայտ-առաջարկ)։

12. Հայտ-առաջարկը.

1) 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 713-723ՄՀց և 768-778ՄՀց, 723-733ՄՀց և 778-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների դեպքում կազմում է նվազագույնը 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ,

2) 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների դեպքում կազմում է նվազագույնը 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ։

13. Սույն կանոնների 12-րդ կետում նշված նվազագույն հայտ-առաջարկի գումարները ներառում են օրենքով սահմանված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման պարտադիր վճարները։

14. Հայտ–առաջարկը կազմված է մեկ թերթից, որտեղ նշված է միայն նախաորակավորված անձի անվանումը և առաջարկվող գումարը, որը նշվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Հայտ–առաջարկը հանձնաժողովին է հանձնվում նախաորակավորված անձի անվանումը կրող փակ ծրարով:

15. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն նախաորակավորված անձը, որը ներկայացրել է առավելագույն հայտ-առաջարկ:

16. Հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները և ներկայացնում ՀԾԿՀ-ին` սույն կանոնների 11-րդ կետում նշված ժամկետը լրանալու պահից երեք օրվա ընթացքում:

17. Սույն կանոնների 16-րդ կետում նշված արդյունքները ներկայացնելուց հետո յոթ օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն ընդունում է հաղթողի ընտրության մասին նախնական որոշում։

18. Նախաորակավորված անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու ՀԾԿՀ-ի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ նախնական որոշման հրապարակմանը: ՀԾԿՀ-ն իր հայեցողությամբ, իրավասու է հրավիրել նաև այլ անձանց:

19. Նախաորակավորված այլ անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով բողոքարկել մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը` այդ որոշումն ընդունելու պահից չորս շաբաթվա ընթացքում:

20. Բողոքարկման բացակայության կամ հաղթողի ընտրության վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը բողոքարկման արդյունքում չվերանայվելու դեպքում ՀԾԿՀ-ն սույն կանոնների 17-րդ կետում նշված որոշման հրապարակումից հետո վեց շաբաթվա ընթացքում տրամադրում է վերջնական թույլտվություն, որն ըստ ձևի կլինի էապես նույնը, ինչ մրցութային փաթեթում ներառված թույլտվության ձևը:

21. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը փոխանցում է 900008080013 գանձապետական հաշվեհամարին:

22. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում, ՀԾԿՀ-ն իրավունք ունի անվիճելի և անառարկելի կարգով գանձման պահանջ ներկայացնել հաղթողին՝ սույն կանոնների 12-րդ կետին համապատասխան ռադիոհաճախականությունների հատվածների տրամադրման մրցույթի մասով ներկայացված նվազագույն հայտ-առաջարկով նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:

23. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովի առաջարկի հիման վրա, ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված անձին՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով սույն կանոնների 20-րդ կետում նշված վերջնական թույլտվությունը: Սույն կետում նշված դեպքում կողմերը ղեկավարվում են սույն կանոնների 19-22-րդ կետերով։

24. Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձը պարտավոր է օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները։

25. Մեկ նախաորակավորված անձի դեպքում սույն կանոնների 19-20-րդ կետերով սահմանված բողոքարկման ժամկետները չեն գործում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղթողին տրամադրում է վերջնական թույլտվություն սույն կանոնների 11-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից տասն օրվա ընթացքում։

26. Մրցույթի շրջանակում հետաքրքրության որևէ հայտ չներկայացվելու, մասնակիցներից որևէ մեկի նախաորակավորման փուլը չանցնելու, սույն կանոնների համաձայն հայտ-առաջարկ չներկայացվելու, մրցույթի արդյունքում որևէ հաղթող չճանաչվելու, մեկ նախաորակավորված մասնակցի դեպքում վերջինիս կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու, իսկ մեկից ավելի նախաորակավորված մասնակիցների պարագայում՝ սույն կանոնների 23-րդ կետի համաձայն հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում՝ մրցույթը համարվում է չկայացած:

27. Մրցույթը համարվում է ավարտված ՀԾԿՀ-ի կողմից վերջնական թույլտվության տրամադրման արդյունքում մրցույթում առաջարկված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պահից։

 

Հավելված N 1

703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և

832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ

տրամադրելու նպատակով մրցույթների

կազմակերպման կանոնների

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

___________________________________________________________________________-ն (այսուհետ Ընկերություն),

(ընկերության անվանումը)

 

ի դեմս_______________________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, սույն պարտավորագրով պարտավորվում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կազմակերպված ________________________________ ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում (այսուհետ՝ Մրցույթ) հաղթող ճանաչվելու, սակայն հայտ-առաջարկում նշած գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում անվիճելի և անառարկելի կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել նշված մրցույթի նվազագույն հայտ-առաջարկի գումարի հինգ տոկոսը՝ _________________ (________________) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով:

2. Սույն պարտավորագիրը գործում է մինչև Մրցույթի ավարտը:

_______________________________________________________________________________________________,

Մրցույթի մասնակից ընկերության անվանումը

 

_______________________________________________________________________________________________,

Գտնվելու վայրը

 

_______________________________________________________________________________________________,

Բանկի անվանումը

 

Բանկային հաշվեհամարը________________________________,

 

ՀՎՀՀ____________________________,

 

_____________________________________________________________________,

Ընկերության ղեկավարի պաշտոնը, անուն, ազգանուն

 

______________________________________________________,

Ստորագրություն

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հավելված N 2

703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և

832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ

տրամադրելու նպատակով մրցույթների

կազմակերպման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Ձ Ե Վ

 

«____» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 7_3-7_3ՄՀց/7_8-7_8ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության

 

(թույլտվություն N____, տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ____-ի N ___Ա որոշմամբ)

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն թույլտվությունում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) թույլտվություն ունեցող անձ կամ Կարգավորվող անձ՝ «-» ընկերություն.

3) թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից Կարգավորվող անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունները։

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2022 թվականի _______-ից:

3. Թույլտվությունը տրվում է 10 (տասը) տարի գործողության ժամկետով:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 7_3-7_3ՄՀց/7_8-7_8ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները,

2) երկու տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության միջպետական մայրուղիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, որը պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95 տոկոսը։

3) երկու տարվա ընթացքում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ տվյալ քաղաքների վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 90 տոկոսում ապահովել լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ՝ Հանձնաժողովի սահմանած հանրային շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի որակի չափանիշներին համապատասխան,

4) Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ նախապես համաձայնեցված բնակավայրերում՝ կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով առնվազն 500 միլիոն դրամի կապիտալ ներդրումների իրականացմամբ զարգացնել կապի ենթակառուցվածքները։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության և Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված՝ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության արդյունքների հաշվառմամբ,

5) սույն ենթակետով նախատեսված պարտավորությունը կվերաբերի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Կարգավորվող անձին ներկայացվող՝ 2 տարվա ընթացքում հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջների ապահովմանը, որը հաշվի առնելով ծառայողական գաղտնիք պարունակելու հանգամանքը, մրցույթի նախաորակավորված անձանց կտրամադրվի գաղտնի գործավարության ընթացակարգով՝ մրցութային փաթեթի ձեռքբերման շրջանակում։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան տեղեկատվության հիման վրա,

6) երկու տարվա ընթացքում Երևան քաղաքում (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1215-Լ որոշմամբ նախատեսված՝ «Ինժեներական քաղաքի» տարածքում) և երեք տարվա ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5-րդ սերնդի (5G) ցանցի ներդրում։

 

4. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Կարգավորվող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության և այլ իրավական ակտերի համաձայն:

6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

7. Կարգավորվող անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների հատվածի արդյունավետ օգտագործումը:

8. Կարգավորվող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

9. Կարգավորվող անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

10. Կարգավորվող անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

11. Կարգավորվող անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

12. Կարգավորվող անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգերին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովին:

13. Կարգավորվող անձը պատասխանատվություն է կրում իր գործունեության մասին Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

14. Կարգավորվող անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Թույլտվության պայմանների խախտման:

 

5. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

15. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

16. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Կարգավորվող անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Կարգավորվող անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

17. Կարգավորվող անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի կամ թույլտվության պայմանները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ պատժամիջոցները.

1) տույժեր և տուգանքներ

2) թույլտվության փոփոխում

3) թույլտվության կասեցում

4) թույլտվության գործողության դադարեցում:

18. Կարգավորվող անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները հետևանք են ֆորս մաժորի: Սույն թույլտվության պայմանների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) Կարգավորվող անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում Կարգավորվող անձի վերահսկողության ներքո.

2) Կարգավորվող անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Կարգավորվող անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

19. Սույն թույլտվության պայմանների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները․

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կարգավորվող անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

20. Սույն թույլտվության պայմանների 19-րդ կետը չի սահմանափակում Կարգավորվող անձի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։

 

Անվանումը ______________________________________________________

 

Գտնվելու վայրը __________________________________________________

 

Կարգավորվող անձի փոստային կարգաթիվը ________________________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________________________

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է ՝

 

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

գործունեության վայրը ____________________________________________________________

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Հավելված N 3

703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և

832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ

տրամադրելու նպատակով մրցույթների

կազմակերպման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Ձ Ե Վ

 

«____» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 791-801ՄՀց/832-842ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության

 

(թույլտվություն N____, տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ____-ի N ___Ա որոշմամբ)

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն թույլտվությունում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) թույլտվություն ունեցող անձ կամ Կարգավորվող անձ՝ «-» ընկերություն.

3) թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից Կարգավորվող անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունները։

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2022 թվականի _______-ից:

3. Թույլտվությունը տրվում է 10 (տասը) տարի գործողության ժամկետով:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում `

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 791-801ՄՀց/832-842ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները,

2) երկու տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության միջպետական մայրուղիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, ընդ որում, այն պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95 տոկոսը,

3) երկու տարվա ընթացքում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ տվյալ քաղաքների վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 90 տոկոսում ապահովել լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ՝ Հանձնաժողովի սահմանած հանրային շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի որակի չափանիշներին համապատասխան,

4) Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ նախապես համաձայնեցված բնակավայրերում՝ կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով առնվազն 500 միլիոն դրամի կապիտալ ներդրումների իրականացմամբ զարգացնել կապի ենթակառուցվածքները։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության և Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված՝ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության արդյունքների հաշվառմամբ,

5) սույն ենթակետով նախատեսված պարտավորությունը կվերաբերի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Կարգավորվող անձին ներկայացվող՝ 2 տարվա ընթացքում հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջների ապահովմանը, որը հաշվի առնելով ծառայողական գաղտնիք պարունակելու հանգամանքը, մրցույթի նախաորակավորված անձանց կտրամադրվի գաղտնի գործավարության ընթացակարգով՝ մրցութային փաթեթի ձեռքբերման շրջանակում։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան տեղեկատվության հիման վրա, Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան տեղեկատվության հիման վրա,

6) ռադիոտեխնիկա, կապ և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում երկու տարվա ընթացքում հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա։

 

4. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Կարգավորվող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության և այլ իրավական ակտերի համաձայն:

6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

7. Կարգավորվող անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների հատվածի արդյունավետ օգտագործումը:

8. Կարգավորվող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

9. Կարգավորվող անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

10. Կարգավորվող անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

11. Կարգավորվող անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

12. Կարգավորվող անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգերին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովին:

13. Կարգավորվող անձը պատասխանատվություն է կրում իր գործունեության մասին Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

14. Կարգավորվող անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Թույլտվության պայմանների խախտման:

 

5. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

15. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

16. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Կարգավորվող անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Կարգավորվող անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

17. Կարգավորվող անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի կամ թույլտվության պայմանները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ պատժամիջոցները.

1) տույժեր և տուգանքներ

2) թույլտվության փոփոխում

3) թույլտվության կասեցում

4) թույլտվության գործողության դադարեցում:

18. Կարգավորվող անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները հետևանք են ֆորս մաժորի: Սույն թույլտվության պայմանների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) Կարգավորվող անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում Կարգավորվող անձի վերահսկողության ներքո.

2) Կարգավորվող անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Կարգավորվող անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

19. Սույն թույլտվության պայմանների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները․

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կարգավորվող անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

20. Սույն թույլտվության պայմանների 19-րդ կետը չի սահմանափակում Կարգավորվող անձի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։

 

Անվանումը ______________________________________________________

 

Գտնվելու վայրը __________________________________________________

 

Կարգավորվող անձի փոստային կարգաթիվը ________________________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________________________

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է ՝

 

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

գործունեության վայրը ____________________________________________________________

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Հավելված N 4

703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և

832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ

տրամադրելու նպատակով մրցույթների

կազմակերպման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Ձ Ե Վ

 

«    » ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 1780-1785ՄՀց/1875-1880ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության

 

(թույլտվություն N  , տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ____-ի N  Ա որոշմամբ)

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն թույլտվությունում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) թույլտվություն ունեցող անձ կամ Կարգավորվող անձ՝ «-» ընկերություն.

3) թույլտվություն՝ հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունները:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ______-ից:

3. Թույլտվությունը տրվում է 10 (տասը) տարի գործողության ժամկետով:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 1780-1785ՄՀց/1875-1880ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները:

 

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Կարգավորվող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության և այլ իրավական ակտերի համաձայն:

6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

7. Կարգավորվող անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների հատվածի արդյունավետ օգտագործումը:

8. Կարգավորվող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

9. Կարգավորվող անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

10. Կարգավորվող անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

11. Կարգավորվող անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

12. Կարգավորվող անձը, հանձնաժողովի կողմից սահմանված կարգերին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողով:

13. Կարգավորվող անձը պատասխանատվություն է կրում իր գործունեության մասին Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

14. Կարգավորվող անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Թույլտվության պայմանների խախտման:

 

5. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

15. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

16. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Կարգավորվող անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Կարգավորվող անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

17. Կարգավորվող անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի կամ թույլտվության պայմանները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ պատժամիջոցները.

1) տույժեր և տուգանքներ

2) թույլտվության փոփոխում

3) թույլտվության կասեցում

4) թույլտվության գործողության դադարեցում:

18. Կարգավորվող անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները հետևանք են ֆորս մաժորի: Սույն թույլտվության պայմանների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) Կարգավորվող անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում Կարգավորվող անձի վերահսկողության ներքո.

2) Կարգավորվող անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Կարգավորվող անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

19. Սույն թույլտվության պայմանների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները․

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կարգավորվող անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

20. Սույն թույլտվության պայմանների 19-րդ կետը չի սահմանափակում Կարգավորվող անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։

 

Անվանումը ______________________________________________________

 

Գտնվելու վայրը __________________________________________________

 

Կարգավորվող անձի փոստային կարգաթիվը ________________________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________________________

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է ՝

 

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

գործունեության վայրը ____________________________________________________________

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Հավելված N 5

703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և

832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ

տրամադրելու նպատակով մրցույթների

կազմակերպման կանոնների

 

«_____» ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի

 

Պայմանների ձև

 

(Լիցենզիա N____, տրված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի _____-ի N____-Ա որոշմամբ)

 

1. Լիցենզիայում օգտագործված հիմնական հասկացությունները

 

1. Սույն լիցենզիայում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Լիցենզավորված անձ՝ «____» ընկերություն.

3) Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն ամբողջովին կամ հիմնականում օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար.

4) Լիցենզիա` Հանձնաժողովի կողմից Լիցենզավորված անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է Լիցենզավորված անձի` Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու իրավունքը և պարտականությունը.

5) Ֆորս մաժոր՝ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը.

6) Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն առաջարկվում է հանրությանը կամ վերջնական օգտագործողների այնպիսի խմբակարգերի, որոնց շնորհիվ այն, ըստ էության, ուղղակիորեն հասանելի է դառնում հանրությանը.

7) Վերջնական օգտագործող` ցանկացած անձ, որն օգտագործում է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, սակայն այդպիսիք չի առաջարկում երրորդ անձանց.

8) Հաճախորդ կամ բաժանորդ` ցանկացած անձ, որն օգտագործում է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ կամ դիմում է դրանց օգտագործման համար: Սույն հասկացությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք առաջարկում կամ մատուցում են հեռահաղորդակցության ծառայություններ.

 

2. Լիցենզիայի գործողության ժամկետը

 

2. Լիցենզիան ուժի մեջ է մտնում 2022 թվականի _______-ից։

3. Լիցենզիան ուժի մեջ է մինչև 2032 թվականի _______-ը:

 

3. Լիցենզավորված գործունեության աշխարհագրական տարածքը

 

4. Լիցենզավորված անձի գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

 

4. Լիցենզավորված գործունեության էությունը կազմող գործառույթները

 

5. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից Լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է ստեղծել կամ զարգացնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ կազմակերպել դրա օգտագործումը:

 

5. Լիցենզավորված գործունեության պայմանները

 

6. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների, այլ օրենքների, Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից ընդունված և այլ իրավական ակտերի ու ծառայությունների մատուցման պայմանագրերի պահանջներին:

7. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

8. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

9. Լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

10. Լիցենզավորված անձը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն և հաշվետվություններ լիցենզավորված գործունեության մասին:

11. Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի պահանջներին:

12. Լիցենզավորված անձի` Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն Լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «գաղտնապահական տեղեկատվություն»: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ Լիցենզավորված անձի խնդրանքը:

13. Լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար:

14. Լիցենզավորված անձի և Հաճախորդների կամ բաժանորդների, Վերջնական օգտագործողների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով, ծառայությունների մատուցման պայմանագրերով:

15. Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր մոտ անցկացված` լիցենզավորված գործունեությանը վերաբերող աուդիտորական կամ իրավասու մարմինների ստուգման եզրակացությունները և արձանագրությունները (ակտերը)` համապատասխան գործողությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում:

16. Լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաև այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Հանձնաժողովի համաձայնությունը Լիցենզավորված անձի կողմից ստանալուց հետո:

17. Լիցենզավորված անձը պարտավոր է իր վերակազմակերպման կամ անվանափոխման, կամ գտնվելու վայրի (իրավաբանական հասցեի) փոփոխման դեպքում այդ փոփոխությունների իրավական ուժ uտանալու oրվանից uկuած 15-oրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` կցելով նշված տեղեկությունները հավաuտող համապատաuխան փաuտաթղթերը:

18. Լիցենզավորված անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

19. Լիցենզավորված անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

20. Լիցենզավորված անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Լիցենզիայի պայմանների խախտման:

 

6. Լիցենզավորված գործունեության վերահսկում

 

21. Լիցենզիայի պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

22. Լիցենզիայի պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Լիցենզավորված անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

23. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում՝ իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում, իրավունք ունի իրականացնելու Լիցենզիայի պայմանների պահպանման ուսումնասիրություն և Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության և հաշվետվությունների հավաստիության ստուգում:

 

7. Պատժամիջոցներ

 

24. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, «Լիցենզավորման մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի պահանջները կամ Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, Հանձնաժողովն իրավասու է կիրառել պատժամիջոցներ:

25. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե արձանագրված խախտումները Ֆորս մաժորի հետևանք են:

 

8. Լիցենզիայի դրույթների և պայմանների փոփոխություն

 

26. Լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կարող են կատարվել Հանձնաժողովի կամ Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ:

27. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայի պայմաններում փոփոխությունները կատարվում են Լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

28. Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում կրկնօրինակի տրամադրման կամ գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է այդ մասին հայտ (դիմում) ներկայացնել Հանձնաժողով:

 

9. Ծանուցում

 

29. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները Լիցենզավորված անձի կողմից պետք է ներկայացվեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով, պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվեն Հանձնաժողով:

 

Լիցենզավորված անձի փոստային կարգաթիվը________________________

 

Հասցեն _________________________________________________________

 

Անվանումը ______________________________________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը _________________________________________

 

Ի վկայություն սույնի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է ՝

 

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

____________________________________________________________________________________

 (գտնվելու վայրը)

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: