ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 1-ին կետից հանել «սահմանային անցման կետերում» բառերը.
2) հավելվածի 3-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 1
Արտադրանքի անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ) |
Ռիսկի միավորը | |
Բարձր ռիսկային (10-20 միավոր) | |||
1. |
Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած |
0201 |
15 |
2. |
Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած |
0202 |
17 |
3. |
Խոզի միս՝ թարմ, պաղեցրած |
0203 |
15 |
4. |
Խոզի միս՝ սառեցրած |
0203 |
17 |
5. |
Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած |
0204 |
15 |
6. |
Ոչխարի կամ այծի միս՝ սառեցրած |
0204 |
17 |
7. |
Ձիու, ավանակի, ջորու միս՝ թարմ, պաղեցրած |
0205 |
15 |
8. |
Ձիու, ավանակի, ջորու միս՝ սառեցրած |
0205 |
17 |
9. |
Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած |
0206 |
15 |
10. |
Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ սառեցրած |
0206 |
17 |
11. |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած |
0207 |
15 |
12. |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ սառեցրած |
0207 |
17 |
13. |
Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած |
0208 |
15 |
14. |
Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ սառեցրած |
0208 |
17 |
15. |
Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած |
0209 |
15 |
16. |
Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ սառեցրած |
0209 |
17 |
17. |
Միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային ալյուր՝ ստացված մսից կամ մսի ենթամթերքից |
0210 |
15 |
18. |
Ձկներ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի |
0302 |
15 |
19. |
Ձուկ սառեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի |
0303 |
17 |
20. |
Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` թարմ, պաղեցրած |
0304 |
15 |
21. |
Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` սառեցրած |
0304 |
17 |
22. |
Ձուկ՝ չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած. ձուկ՝ ապխտած՝ մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի |
0305 |
15 |
23. |
Խեցգետնակերպեր՝ թարմ, պաղեցրած, չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի, խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր․ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և խեցգետնակերպերից հատիկներ |
0306 |
15 |
24. |
Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր՝ սառեցրած |
0306 |
17 |
25. |
Կակղամորթներ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. կակղամորթներ ապխտած՝ խեցու մեջ կամ առանց խեցու, մինչև ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի |
0307 |
15 |
26. |
Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու՝ սառեցրած |
0307 |
17 |
27. |
Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարավորներ՝ բացի խեց- գետնակերպերից և կակղամորթներից, ապխտած, մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ՝ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի |
0308 |
15 |
28. |
Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, սառեցրած |
0308 |
17 |
29. |
Կաթ-կաթնամթերք |
0401-0406 |
15 |
30. |
Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու |
0407 |
15 |
31. |
Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի թռչնի ձու և ձվի դեղնուց |
0408 |
15 |
32. |
Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
0410 |
15 |
33. |
Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից և ջրային այլ անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ |
1601-1605 |
15 |
34. |
Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի ապուրներ ու արգանակներ |
2103-2105 |
10 |
35. |
Կենդանիների (բացի ձկներից) աղիներ, պարկեր և ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և սառեցված, աղաջրում և աղած, չորացված և ապխտած |
0504 |
15 |
36. |
Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով մշակված |
190220 |
15 |
37. |
Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և շերտավոր սպիտակուցային նյութեր |
210610 |
10 |
38. |
Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ՝ նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման համար |
2106909803 |
15 |
39. |
Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք՝ նախատեսված մանրածախ առևտրի համար |
1901100000 |
15 |
Միջին ռիսկային (4-9 միավոր) | |||
40․ |
Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ |
0701-0714 |
9 |
41․ |
Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ |
0801-0814 |
6 |
42․ |
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները. |
1501-1520 |
9 |
43․ |
Կակաո և դրանից պատրաստված մթերք |
1801-1806 |
4 |
Ցածր ռիսկային (1-3 միավոր) | |||
44. |
Բնական մեղր |
0409 |
3 |
45. |
Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ |
0901-0910 |
1 |
46. |
Հացազգիներ |
1001-1008 |
1 |
47. |
Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ |
1101-1109 |
2 |
48. |
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ |
1201-1208 |
1 |
49. |
Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն |
1701-1704 |
1 |
50. |
Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստված հրուշակեղեն |
1901-1905 (բացի 1901100000 կոդից) |
1 |
51. |
Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք |
2001-2009 |
1 |
52. |
Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված |
2106 |
1 |
53. |
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ |
2201-2209 |
3 |
54. |
Կերակրի աղ |
2501 |
1 |
3) հավելվածի 6-րդուղղ. կետի N 2 աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակները «ISO» բառից հետո լրացնել «BRC, IFC» բառերով.
4) հավելվածի 12-րդ, 13-րդ կետերը «Եթե»ուղղ. բառերից հետո լրացնել «սույն մեթոդաբանության» բառերով, իսկ 15-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «մեթոդաբանության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|