ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1278-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՖԼՈԲԵՐ (ՎԱՀԵ) ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1278-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՖԼՈԲԵՐ (ՎԱՀԵ) ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Վ. Հովհաննիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) | |
Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
Հ. Նազարյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
Վ. Մկրտչյան | - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն (համաձայնությամբ) | |
Հ. Ղազանչյան | - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ) | |
Ս. Շահվերդյան | - Վ. Շահվերդյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |