ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1286-Ա
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի նոյեմբերի 7-11-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների նախարարական և թվային վերափոխման համաժողովներին մասնակցելու նպատակով:
2. Գևորգ Մանթաշյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման 2022 թվականի նոյեմբերի 11-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի ձեռքբերման վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Մանթաշյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, 2022 թվականի նոյեմբերի 7-10-ի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|