Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2022
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբեր 2022 թվականի թիվ 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1-9 հավելվածների։

 

Կողմ - 9

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ
ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ
ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ - 0

 Ձեռնպահ - 1

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

 

Համայնքի ղեկավար`

 

2022 թվականի նոյեմբերի 23

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հաստատված է

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի նոյեմբերի 22-ի

N 108-Ն որոշմամբ

 

Հավելված 9

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 22 նոյեմբերի 2022թ.

թիվ 108-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Համայնքի եկամուտները շարադրող մաս

Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի կանխատեսումը կատարվում է եկամուտների և ծախսերի հավասարակշռության սկզբունքի հիման վրա:

Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից,գնաճից և սղաճից:

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ նվազմանը։

Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները:

Մեղրի համայնքի փաստացի ցուցանիշները 2018-2021 թվականներին

 

 հազար դրամ

Ցուցանիշ

2018 թվական

2019 թվական

2020 թվական

2021 թվական

Եկամուտներ

575 086,4

738 251,4

1 014 845,1

915 137,2

Ծախսեր

558 420,3

753 923,7

1 007 233,8

876 720,3

 

Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով, և դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացմամբ: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների /առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների/ փաստացի հավաքագրված ծավալների 2018-2021 թվականների դինամիկան ներկայացված է հետևյալ աղյուսակում.

 

 հազար դրամ

2018 փաստացի

2019 փաստացի

2020 փաստացի

2021 փաստացի

276 095,9

276 039,3

236 969,8

277 590,3

Տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման վերաբերյալ:

Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները, առկա ապրանքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է

1 033 900,6 հազար դրամ, որը 116.7 %-ով գերազանցում է 2022 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշը և շուրջ 13.0%-ով կամ 118 763,4 հազար դրամով ավել է 2021 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 344 362,5 հազար դրամ, որը 3,8%-ով գերազանցում է 2022 թվականի ճշտված 331 820,2 հազար դրամը, իսկ 2021 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից ավել է 24.1 %-ով կամ 66 772.2 հազար դրամով:

Նախագծով կանխատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում՝

Հարկեր և տուրքեր՝ 2023 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:

Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար նախագծով կանխատեսվել են 137 552,5 հազար դրամ՝, ինչը ավել է 2021 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 25 759,6 հազար դրամով և շուրջ 23,0 %-ով:

Պաշտոնական դրամաշնորհներ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներով նախատեսվել են 339 274,5 հազար դրամ, որը 2022 թվականի հաստատված ցուցանիշից պակաս է 28 531,0 հազար դրամով կամ 7,8 %-ով, իսկ 2021 թվականի փաստացի ստացված ցուցանիշից 34 347,9 հազար դրամով կամ 9,2%-ով պակաս:

- Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաների/ գծով նախատեսվել է 1 779,4 հազար դրամ:

- Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների(սուբվենցիա) գծով համաձայն համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կանխատեսվել է 235 770,0 հազ․դրամ։

Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումը 2023 թվականի համար նախատեսվել է 260 310,0 հազար դրամ:

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2023 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

 

Համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս

1․ Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ ներկայացված հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր խնդիրները, հետևյալն են՝

1) Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․

Ավելացնել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ համայնքի գյուղական բնակավայրերում հիմնել նոր մանկապարտեզներ: Վերապատրաստման դասընթացների միջոցով բարելավել նախադպրոցական կրթության որակը, կազմակերպել մասնագիտական փորձի փոխանակումներ, ներդնել նորարական ծրագրեր:

Արտադպրոցական կրթության որակի բարելավման նպատակով օգտագործել պարապմունքների կազմակերպման արդիական մեթոդներ, կազմակերպել վերապատրաստումներ, մարզի սահմաններում փորձի փոխանակման հանդիպումներ իրականացնել, փորձառու մանկավարժներին խրախուսել՝ ներգրավվելով երիտասարդ մասնագետների հետ աշխատելու գործընթացներում, բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին:

2) Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․

Առաջնահերթություն է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մարզադպրոցի հիմնումը, որը կխթանի համայնքում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը, կապահովի համայնքի պատանիների և երիտասարդների պահանջները, կակտիվացնի պրոֆեսիոնալ սպորտը, կապահովի համայնքի մարզիկներին մեծ հաջողություններ գրանցելու հանրապետական և միջազգային հարթակներում, կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կբարձրացնի դեռահասների զբաղվածության մակարդակը և հետաքրքրությունների ոլորտը:

 

3) Համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը․

Մշակութային կյանքը ակտիվացնել՝ հնարավորինս պահպանելով հայկական ավանդականը,հնարավորինս հագեցնել մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազան, հնարավորություն ընձեռել վերջիններիս սեփական նախաձեռնությամբ արդիականացնելու, և վերազինելու մշակութային հաստատությունները, աջակցելու մասնակցելու բազմաբնույթ փառատոների և միջոցառումների, հնարավորինս ակտիվացնել համայնքի գյուղական բնակավայրերի մշակութային կյանքը՝ ապահովելով վերջիններիս ընդգրկվածությունը համայնքային բոլոր միջոցառումներին:

 Սերտացնել և աշխուժացնել կապը գրադարանների հետ, համալրել գրադարանների գրքային ֆոնդերը, ընթերցասերների հետ կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ, գրական երեկոներ, հեղինակային հանդիպումներ:

4) Համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․

Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացման նպատակով ակտիվացնել կապերը երիտասարդական կազմակերպությունների հետ, կազմակերպել հանդիպումներ, ասուլիսներ, նրանց ներգրավել համայնքի կառավարման գործընթացներում, կազմակերպել երիտասարդական փառատոներ, հավաքներ, աջակցել վերջիններիս իրենց նախաձեռնություններում, կազմակերպել հանդիպումներ այլ համայնքների երիտասարդների հետ, խթանել երիտասարդության դերի բարձրացմանը համայնքում:

5) Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).

Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Մեղրիի Մանկական Կենտրոնի ծառայությունների ընդլայնման և մասնագետների կարողությունների զարգացման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

6) Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․

Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման աջակցության ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։

7) Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը․

Զբոսաշրջության զարգացման ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության, գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով։

8) Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործում, համայնքային գույքի կառավարումը․

Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ Ագարակ քաղաքի մարզադպրոցի, Մեղրիի, Շվանիձորի, մանկապարտեզների գույքի ձեռքբերում, Նռնաձոր, Ալվանք գյուղերում մանկապարտեզների կառուցում և գույքի ձեռքբերում, Շվանիձոր գյուղի մանկապարտեզի կոյուղագծի, ջրագծի կառուցում Կարճևանի մանկապարտեզի վերանորոգում, Արևային վահանակների ձեռքբերում Լեհվազ, Շվանիձոր,Ագարակ բնակավայրերի մանկապարտեզների համար, Լեհվազ բնակավայրում գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի բարեկարգում, Թաքստոցների նորոգում, Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում, Մեղրի քաղաքի մարզադաշտի վերանորոգում, Դիահերձարանի կառուցում, Բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում Մեղրի քաղաքում, Մեղրի քաղաքի մշակույթի տան վերանորոգում, Ագարակ քաղաքի մարզադաշտի վերանորոգում, Նոր աղբատարների և աղբամանների ձեռքբերում, ջրակուտակման ավազանների կառուցում Լիճք գյուղում, տրանսպորտային համակարգի համալրում նոր միկրոավտոբուսներով, էներգախնայող լուսավորության ցանցի ընդլայնում:

Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։

 

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում։

Ապահովել կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց էներգաարդյունավետությունն ապահովող միջոցառումների ներառումը, սեյսմակայունությունը, նպաստել բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց մատչելիությունն ապահովող պարտադիր միջոցառումների նախատեսմանը և քաղաքաշինական ծրագրերի գործնական փուլում դրանց իրականացմանը,ստեղծել իրավական հիմքեր՝ շենքերի և շինությունների անձնագրավորման համար, բարելավել քաղաքաշինական փաստաթղթերի և դրանցով տրված լուծումների փորձաքննության որակը՝ որպես հիմնական սկզբունք ամրագրելով փորձագիտական գնահատման անաչառությունը, փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և ամբողջականությունը, փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական անկախությունը և պատասխանատվությունը:

9) Պետության պաշտպանության իրականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝ հնարավորինս անվտանգ դարձնելով Մեղրի համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնելով քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինելով անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, կառուցելով նոր թաքստոցներ, նորոգելով բազմաբնակարան շենքերի նկուղները, արդիականացնելով և վերազինելով քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։

Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրելով կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի շարունակելով գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցելով Սյունիքի մարզի փրկարարական վարչությանը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։

10) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․

Գործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։

 

11) Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․

Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ անտառների և կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։

12)Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․

Բարեգործության խթանում՝ համագործակցելով բարերարների հետ, ստեղծելով գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատելով և ներգրավելով արտերկրում բնակվող մեղրեցիներին։

13) ընդերքօգտագործողների համայնքի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջի հստակեցում, պոչամբարների տեխնիկական անվտանգության ապահովում,

 

2․Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝

1) Նվազագույն աշխատավարձի բարձրացում, հավելավճարի սահմանում զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար և 5 տարի և ավելի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները,

3) Պատերազմի վտանգը և դրա հետևանքները, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մեղրի խոշորացված համայնքը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը երկու կողմից,

4) Covid-19 համավարակի /և այլ հնարավոր համավարակի/ սրացումը /նոր ի հայտ գալը/ և դրանով պայմանավորված սահմանափակումների, այդ թվում՝ տնտեսական, կիրառումը և խստացումը, համավարակով ու սահմանափակումների կիրառման/խստացումներով պայմանավորված սոցիալական վիճակի վատթարացում և այն մեղմելու նպատակով նոր ծախսերի առաջացում,

5) Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,

6) Տարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացում,

7) Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,

8) ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ վառելիքի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազդեցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։

Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։

3․Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալը: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանություն, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաներ, համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:

4․Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ներկա պահին առկա չեն հստակ պայմանավորվածություններ կամ արդեն իսկ կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:

2021-2022 թվականների հատկապես սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքաարդյունաբերական ընկերությունները։

Համայնքը պետք է ակտիվ համագործակցի նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։

 

 Համայնքի ղեկավար՝

 Բագրատ Զաքարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: