Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1354-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-365-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

15.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1354-Ա որոշման

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու

ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների

վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու

կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի,

մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի

բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրաց-

կանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թվականի

փետրվարի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկա-

նություն

«Ոստիկանության

մասին» օրենքում

լրացում

կատարելու

մասին» 2022

թվականի

հոկտեմբերի 5-ի

ՀՕ-365-Ն օրենքի

1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

15.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ