ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1353-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 8-ի «Գնել Սանոսյանին, Արմեն Սիմոնյանին և Վլադիմիր Արեստակյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1327-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «Գնել Սանոսյանին» և «և Վլադիմիր Արեստակյանին» բառերը․
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին» և «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին» բառերը․
3) որոշման 2-րդ կետից հանել «Գնել Սանոսյանի» և «և Վլադիմիր Արեստակյանի՝» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |