Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.11.2022
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ««Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև 1-արտ (ամսական) և «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև 1-արտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևերն ու դրանց լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագրում «հաշվետվության» բառը փոխարինել «հաշվետվությունների» բառով.

2) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հաստատված հավելված 1-ը, հավելված 2-ը և հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի և հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի նոյեմբերի 8-ի

 թիվ 08-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2021 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 17-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_22428

1. Տնտեսական ցուցանիշներ

(ամբողջական թվերով)

Տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի ծածկագիրը (ծածկագրերը)

Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը հաշվետու ամսվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

Պատրաստի արտադրանքի իրացումը հաշվետու ամսվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

որից՝
ԱՊՀ երկրներում

դրանից՝
ԵԱՏՄ անդամ երկրներում

այլ երկրներում

Ա

015

025

025.1

025.1.1

025.2

Ընդամենը

         

այդ թվում՝
(մեկից ավելի գործունեություն իրականացնելու դեպքում լրացնել յուրաքանչյուր գործունեության տեսակի ծածկագիրն ու դրան համապատասխան ցուցանիշները)

           
           
           
           
           
           
           
           
           
           

2. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տեսակների

 

Արտադրանքի հիմնական
տեսակները

Արտադրանքի ծածկագիրը

Չափի
միավորը

Փաստացի արտադրվել է
հաշվետու ամսում

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

Ղեկավար/ Անհատ ձեռնարկատեր

______________________________     ________________________________
 

(Ազգանուն, անուն)

   

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________     ________________________________
 

(Ազգանուն, անուն)

   

(Ստորագրություն)

       

«______» ____________ 20____թ.

       

 (լրացման ամսաթիվը)

»:

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի նոյեմբերի 8-ի

 թիվ 08-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2021 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 17-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_22429

1. Տնտեսական ցուցանիշներ

 

(ամբողջական թվերով)

Տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի ծածկագիրը (ծածկագրերը)

Տնտեսական գործունեության իրականացման վայրի
(ք. Երևան կամ մարզ) ծածկագիրը

Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը հաշվետու տարվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

Պատրաստի արտադրանքի իրացումը հաշվետու ամսվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

որից՝
ԱՊՀ երկրներում

դրանից՝
ԵԱՏՄ անդամ երկրներում

այլ երկրներում

Պատվիրատուին չվճարված՝ վերամշակված հումքի և նյութերի արժեքը (գնահատված շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի),
հազ. դրամ

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

որից` կանայք

Ա

Բ

010

020

020.1

020.1.1

020.2

030

040

040.1

Ընդամենը

                 

այդ թվում՝
(մեկից ավելի գործունեություն իրականացնելու դեպքում լրացնել յուրաքանչյուր գործունեության տեսակի ծածկագիրն ու դրան համապատասխան ցուցանիշները)

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

2. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տեսակների

 

Արտադրանքի հիմնական
տեսակները

Արտադրանքի ծածկագիրը

Չափի
միավորը

Փաստացի արտադրվել է հաշվետու տարում

Փաստացի թողարկված
արտադրանքի արժեքը հաշվետու տարվա գործող գներով,
հազ. դրամ

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ղեկավար/ Անհատ ձեռնարկատեր

______________________________     ________________________________
 

(Ազգանուն, անուն)

   

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________     ________________________________
 

(Ազգանուն, անուն)

   

(Ստորագրություն)

       

«______» ____________ 20____թ.

       

 (լրացման ամսաթիվը)

»:

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ 08-Ն որոշման

 

«Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

վիճակագրության պետական խորհրդի

2021 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 17-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՐՏ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև 1-արտ (ամսական) և «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև 1-արտ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունները ներկայացվում են ամսական և տարեկան պարբերականությամբ:

3. Հաշվետվությունները ներկայացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտները), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

4. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (https://armstat.am/am/?nid=370) 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվությունները լրացվում են սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

7. Հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ հաշվետվությունների ձևերի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

8. Հաշվետվությունները ստորագրում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատերը), ինչպես նաև նշվում է լրացնողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) անունը, ազգանունը:

9. Արդյունաբերական արտադրանքի գծով տվյալները հաշվետվություններում լրացվում են հաստատված օրացույցային ժամանակահատվածի համար:

10. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

11. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հաշվետվությունների առաջին՝ «Տնտեսական ցուցանիշներ» բաժնի «Տնտեսական գործունեության տեսակի ծածկագիրը» անհրաժեշտ է լրացնել համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (https://armstat.am/am/?nid=370) 5-նիշ խմբավորման: Մեկից ավելի գործունեություն իրականացնելու դեպքում անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր գործունեության տեսակի ծածկագիրը:

13. Ձև 1-արտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության 1-ին՝ «Տնտեսական ցուցանիշներ» բաժնի «Տնտեսական գործունեության իրականացման վայրի (ք. Երևան կամ մարզ) ծածկագիրը» անհրաժեշտ է լրացնել համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1709-Ն հրամանով հաստատված «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգչի (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159510)՝ 2-նիշ խմբավորմամբ: Տարբեր մարզերում կամ ք. Երևանում և մարզում միաժամանակ գործունեություն իրականացնելու դեպքում անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր մարզի (կամ ք. Երևանի) ծածկագիրը:

 

2. ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ

 

14. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ հաշվարկվում է արտադրողի բացթողման գներով` այն ժամանակաշրջանի ընթացիկ գներով, որի համար լրացվում են տվյալները (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

15. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ ներառվում են.

1) այն պատրաստի իրերի (արտադրանքի) արժեքը, որոնք թողարկվել են հաշվետու ժամանակաշրջանում տնտեսավարող սուբյեկտի բոլոր ստորաբաժանումների (ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվողների) կողմից (ինչպես սեփական, այնպես էլ պատվիրատուի հումքից ու նյութերից) և նախատեսված են իրացվելու այլ տնտեսավարող սուբյեկտների, սեփական կապիտալ շինարարության ու իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների համար, սեփական հիմնական միջոցների կազմում հաշվեգրվելու, ինչպես նաև աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար.

2) արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) արժեքը, որոնք կատարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների պատվերներով, իր կապիտալ շինարարության և ոչ արդյունաբերական ստորաբաժանումների, ինչպես նաև սեփական սարքավորումների նորացման ու վերակառուցման համար.

3) երկարատև արտադրական ցիկլով արտադրանքի (իրերի) պատրաստման աշխատանքների արժեքը, որոնց արտադրությունը հաշվետու ժամանակաշրջանում չի ավարտվել.

4) սեփական արտադրության կիսաֆաբրիկատների արժեքը, որոնք հաշվետու ժամանակաշրջանում բաց են թողնվել այլ տնտեսավարող սուբյեկտների, սեփական կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական ստորաբաժանումներին, անկախ այն բանից, թե դրանք արտադրվել են հաշվետու ժամանակաշրջանում, թե նախկինում:

16. Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշվում է առանց ներքին շրջանառության արժեքի: Տնտեսավարող սուբյեկտի ներքին շրջանառություն է համարվում արտադրված պատրաստի իրերի և կիսաֆաբրիկատների այն մասի արժեքը, որը օգտագործվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սեփական արդյունաբերա-արտադրական կարիքների համար (առանց այն արտադրանքի, որը ներառված է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հիմնական միջոցների կազմում):

17. Թողարկված արտադրանքի ծավալը՝ պատրաստի իրերի մասով որոշելիս՝ հարկավոր է ղեկավարվել հետևյալ սկզբունքով.

1) իրերը (արտադրանքը) համարվում են պատրաստի այն դեպքում, եթե համաձայն սահմանված տեխնոլոգիական ընթացակարգի, դրանց արտադրությունը տվյալ տնտեսավարող սուբյեկտում ամբողջությամբ ավարտված է, դրանք ամբողջությամբ լրակազմված են, համապատասխանում են ստանդարտների պահանջներին և տեխնիկական պայմաններին, ընդունվել են արտադրողի տեխնիկական վերահսկողության ծառայության կողմից և հանձնվել պատրաստի արտադրանքի պահեստ:

2) եթե առաքման պայմաններով նախատեսված է արտադրանքի ընդունումը տեղում պատվիրատուի ներկայացուցիչների կողմից, արտադրանքը պատրաստի է համարվում այն բանից հետո, երբ այն ընդունվել է պատվիրատուի ներկայացուցիչների կողմից և ձևակերպվել ընդունման ակտով:

3) թողարկված արտադրանքը հաշվառվում է հաշվետու ժամանակաշրջանի պատրաստի արտադրանքի կազմում, եթե այն ձևակերպված է ընդունման ակտերով և հանձնված է պատրաստի արտադրանքի պահեստ, պատվիրատուին կամ էլ բեռնառաքվել է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24:00-ն:

4) հաշվետվություններում առանձին ցույց է տրվում պատրաստի արտադրանք թողարկողի կողմից պատվիրատուին չվճարված՝ վերամշակված հումքի և նյութերի արժեքը (ըստ գնահատականի, գործող շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

18. Թողարկվող արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս տարայի արժեքը հաշվի է առնվում հետևյալ կերպ.

1) եթե տարայի արժեքը, որը օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, վճարվում է գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավել, այդ տարայի արժեքը՝ բացթողման գնից ավել վճարված գումարի չափով, ներառվում է արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ այն դեպքում, եթե տարան սեփական արտադրության է և չվերադարձվող, և չի ներառվում՝ եթե այն գնովի է կամ վերադարձվող.

2) եթե տարայի արժեքը, որ օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավել չի վճարվում, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս, այդ տարայի արժեքը հանման ենթակա չէ:

19. Արտադրանքի ծավալ ներառվող՝ այլ տնտեսավարող սուբյեկտների կամ իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների պատվերով կատարված արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են վերաբերում սեփական ուժերով կատարված հետևյալ աշխատանքները.

1) սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի և այլ արտադրանքի նորոգումը, արդիականացումը և տեխնիկական սպասարկումը.

2) նյութերի, դետալների և հանգույցների մասնակի մշակման, այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից թողարկված իրերի լրիվ պատրաստականության հասցնելու հետ կապված առանձին գործողություններ (օրինակ՝ տախտակների, ապակու, թղթի, լարերի և այլ իրերի ստանդարտ չափերով կտրում, տախտակների հղկում և հարթում, ջերմամշակում, կտորների ձևում, կետագծում, դրոշմում, գործվածքի, այդ թվում կահույքի պաստառի, տրիկոտաժե կտավի, կաշվի ձևում, գործվածքի թակալում և ասեղնագործում, արտադրանքի շշալցում ու կշռաբաշխում և այլն).

3) պատվիրատուի մոտ ինչպես իր արտադրության, այնպես էլ պատվիրատուի սարքավորումների կարգաբերումը և գործարկումը:

20. Արդյունաբերական արտադրանքի մեջ մտցվող արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են դասվում նաև սեփական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի նորացման կամ վերակառուցման աշխատանքները, եթե արդյունքում բարելավվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ զգալիորեն երկարացվում ծառայության սպասվելիք ժամկետը:

21. Արդյունաբերական գործունեություն չեն համարվում և շինարարական ծառայություններին են վերաբերում սարքավորումների տեղակայման աշխատանքները:

22. Արդյունաբերական բնույթի աշխատանքները (ծառայությունները) ընդգրկվում են թողարկվող արտադրանքի ծավալ միայն դրանք ամբողջությամբ ավարտելուց հետո, երբ ընդունումը ձևակերպված է սահմանված փաստաթղթերով, իրենց արժեքով, ներառյալ օգտագործված սեփական նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը: Պատվիրատուի իրերի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը, որ ստացվել է մշակման, վերանորոգման կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) ծավալ չի ընդգրկվում:

23. Երկարատև արտադրական ցիկլով արտադրանքն այն արտադրանքն է, որի համար հաշվարկները պատվիրատուի հետ տարվում են առանձին վճարման փուլերով (տեխնոլոգիական պլանահաշվային միավորներով):

24. Երկարատև արտադրական ցիկլ ունեցող մեքենաների և սարքավորումների գծով արդյունաբերական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալ հարկավոր է ներառել պատվիրատուի կողմից առաքված և վճարված սարքավորումների լրակազմ (կոմպլեկտավորված) տեղակայման հանգույցների արժեքը, որոնք սահմանված կարգով ընդունվել են ամբողջությամբ մինչև սարքավորումների պատրաստման և բեռնառաքման ավարտը, եթե համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պայմանների և դրան կից դասակարգման (սպեցիֆիկացիայի) (նշելով տեղակայման հանգույցների արժեքը), ինչպես նաև սահմանված ստանդարտներով, տեխնիկական փաստաթղթերով նախատեսված է այդ սարքավորումների պատրաստումը, առաքումը և վճարումը տեղակայման առանձին հանգույցներով:

25. Թողարկված արտադրանքի ծավալ չեն ներառվում.

1) իրերի (արտադրանքի), կիսաֆաբրիկատների, արդյունաբերական բնույթի աշխատանքների արժեքը, որոնք չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, տեխնիկական փաստաթղթերին.

2) գնովի նյութերի, կիսաֆաբրիկատների և իրերի վերավաճառքի արժեքը, որոնք տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից բաց են թողնվել այլ տնտեսավարող սուբյեկտների առանց մշակման և վերամշակման (նույնիսկ եթե նախքան իրացումը ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց տեսակավորում, փաթեթավորում և այլ գործողություններ).

3) արտադրության թափոնի արժեքը, որը հանդիսանում է ելքային հումքի մնացորդ (տաշեղներ, եզրահատանք և այլն), ինչպես նաև քաշային կտորտանքը, եզրաշերտերը և այլն: Եթե թափոնը իրացվում է, ընդ որում ենթարկվում նախնական լվացման, տեսակավորման, փաթեթավորման և իրացման համար նման այլ նախապատրաստման, ապա թողարկված արտադրանքի ծավալ մտցվում է միայն սեփական ուժերով թափոնի իրացման համար կատարված նախապատրաստական աշխատանքների արժեքը: Թափոն չի համարվում և արդյունաբերական արտադրանքի կազմի մեջ հաշվառվում է հարակից այն արտադրանքը, որը ստացվել է հիմնական արտադրանքի արտադրության գործընթացում, որն իրացվում է այլ տնտեսավարող սուբյեկտների առանց տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից հետագա մշակման (ցինկի ծծմբային օքսիդ, բուտիլային սպիրտ, նատրիումի սուլֆատ, բամբակի սերմեր, քուսպ, թեփ, երեսը քաշած կաթ, թան, շիճուկ, գարեջրի կոտորիկ և հարակից արտադրանքի այլ տեսակներ).

4) սեփական արդյունաբերա-արտադրական սարքավորումների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների արժեքը, որոնց արդյունքում չեն փոփոխվում դրանց սկզբնական տեխնիկական բնութագրերը.

5) այն արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը, որոնք չեն վերաբերում արդյունաբերական գործունեությանը և արտացոլվում են տնտեսության այլ ճյուղերի գծով վիճակագրական դիտարկման ձևերում, այդ թվում ՝

ա. կապիտալ շինարարության, շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների հիմնական և ընթացիկ նորոգման գծով աշխատանքների, շինվերանորոգման ծառայությունների արժեքը.

բ. տրանսպորտի բոլոր տեսակների ծառայությունների արժեքը.

գ. գյուղատնտեսական և ոչ արդյունաբերական բնույթի այլ արտադրությունների ոչ արդյունաբերական արտադրանքի արժեքը, խանութների, ակումբների, հանգստյան տների հասույթը, բնակելի շենքերի և տարբեր կոմունալ ու կենցաղային օբյեկտների (բաղնիքների, վարսավիրանոցների, վարձույթի կետերի և այլն) շահագործումից ստացված եկամուտները: Սակայն, եթե ոչ արդյունաբերական ստորաբաժանումը արտադրում է արդյունաբերական արտադրանք (օրինակ, օժանդակ տնտեսության կողմից արտադրված բուսական յուղ), ապա այն մտցվում է թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ.

6) սեփական արտադրության իրերի երաշխիքային նորոգման և երաշխիքային սպասարկման արժեքը, ինչպես նաև այդ նպատակով թողարկված սեփական արտադրության պատրաստի իրերի և պահեստամասերի արժեքը.

7) ստեղծագործական բնույթի աշխատանքների (նկարիչների ստեղծած նկարների, քանդակների, գրաֆիկական թերթերի և համանման այլնի բնօրինակների), ինչպես նաև բոլոր տեսակի գեղարվեստական ձևավորման աշխատանքների (թանգարանների, ցուցափեղկերի, ստենդների, գովազդների ձևավորման նախագծեր ու ձևավորում) արժեքը.

8) սեփական թողարկման արտադրանքի արժեքը, որը ենթարկվել է լաբորատոր քննության կամ ընտրանքային փորձարկումների և դրա արդյունքում արտադրանքը դարձել է սպառման համար ոչ պիտանի:

26. Էլեկտրակայանների արտադրանքի ծավալում փաստացի գործող գներով չի ներառվում կայանի սեփական արտադրական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի արժեքը: Թողարկված արտադրանքի ծավալում չեն ներառվում նաև ցանցերում էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի կորուստները:

27. Էներգամիավորումների մեջ մտնող տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի ծավալում չի ներառվում այլ երկրների հարակից էներգահամակարգերից և բլոկ - կայաններից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը:

28. Էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը և բաշխումը՝ ընդհուպ մինչև սպառող, կազմում են միասնական տեխնոլոգիական շղթա: Տեղափոխող և բաշխող տնտեսավարող սուբյեկտների կատարած աշխատանքները (ծառայությունները) համարվում են արդյունաբերական բնույթի և անհրաժեշտ է ներառել արտադրանքի ծավալում:

29. Տեղափոխող տնտեսավարող սուբյեկտների համար արտադրանքը որոշվում է որպես էլեկտրաէներգիայի (ջերմաէներգիայի) տեղափոխման հետ կապված աշխատանքների (ծառայությունների) ծավալ:

30. Բաշխող տնտեսավարող սուբյեկտների համար արտադրանքը որոշվում է որպես Էլեկտրաէներգիայի վաճառքից հասույթի և էլեկտրաէներգիայի գնման արժեքի տարբերության ծավալ:

 

3. ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ

 

31. Իրացված արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակաշրջանում իրացված սեփական արտադրանքի, ինչպես նաև պատվիրատուի կողմից ընդունված, կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքն է՝ անկախ այն բանից, թե դրանց վճարները տնտեսավարող սուբյեկտի հաշվարկային հաշվին մուտքագրվել են, թե՝ ոչ:

32. Արտադրանքի իրացման պահ է համարվում արտադրողից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահը: Սովորաբար դա համընկնում է արտադրանքը գնորդին կամ նրա ներկայացուցչին, կամ տրանսպորտային տնտեսավարող սուբյեկտին (եթե պայմանագրով նախատեսված է, որ սեփականության իրավունքը անցնում է այդ պահին) հանձնելու պահի հետ: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը.

1) արտադրանքի վաճառքը կոմիսիայի, հանձնարարության (կոնսիգնացիոն) կամ գործակալության պայմանագրով. այս դեպքում իրացման պահ է համարվում արտադրանքը երրորդ կողմին հանձնելու պահը.

2) արտադրանքի վաճառքը, երբ արտադրողը պարտավորվում է տեղակայել այդ արտադրանքը. այս դեպքում իրացման պահ է համարվում տեղակայման աշխատանքների ավարտման պահը.

3) արտադրանքի վաճառքը, երբ գնորդն ընդունելու է այն տեխնիկական փորձաքննություն իրականացնելուց հետո. այս դեպքում իրացման պահ է համարվում փորձաքննության ավարտման պահը.

4) արտադրանքի վաճառքը՝ հետաձգված տեղափոխումով (գնորդի խնդրանքով առաքումը հետաձգվում է՝ դրանք ի պահ թողնելով արտադրողի մոտ). այս դեպքում իրացման պահ է համարվում գնորդի կողմից ըստ հաշիվների պարտավորության ընդունման պահը:

33. Տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների իրացման պահ է համարվում դրանց (կամ առանձին փուլերի) ավարտման և պատվիրատուի կողմից ընդունման պահը:

34. Եթե տնտեսավարող սուբյեկտը թողարկում է կիսաֆաբրիկատներ, պատրաստուկներ, հանգույցներ, որոնք փոխանցում է այլ տնտեսավարող սուբյեկտի (վճարովի կամ առանց վճարի) դրանք մասնակի մշակելու կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, իսկ այնուհետև դրանք ետ է ստանում և օգտագործում պատրաստի իրերի արտադրության համար, ապա իրացված արտադրանքի ծավալ մտցվում է միայն պատրաստի իրերի արժեքը, երբ դրանց արտադրությունն ամբողջովին ավարտվել է և փաստորեն հանձնվել սպառողին:

35. Պատվիրատուի՝ արտադրող տնտեսավարող սուբյեկտի կողմից չվճարված հումքից և նյութերից թողարկված արտադրանքը իրացված արտադրանքի ծավալ ներառվում է մշակման արժեքի չափով, այսինքն՝ առանց պատվիրատուի հումքի և նյութերի արժեքի:

36. Հաշվետվություններում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը ցույց է տրվում արտադրողի փաստացի բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

37. Արտադրողի փաստացի բացթողման գներով թողարկված և իրացված արդյունաբերական արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է առաքման կայարանի ֆրանկո-վագոն գներով: Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն նշանակման կայարանի ֆրանկո-վագոն գինը, ապա արտադրանքի փոխադրման արժեքը առաքման կայարանից մինչև նշանակման կայարան չի ներառվում արտադրանքի ծավալում: Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն արտադրողի ֆրանկո-պահեստ գինը, ապա արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է այդ գնով:

38. Հաշվետու ժամանակաշրջանում արտադրված և այլ տնտեսավարող սուբյեկտներ առաքելու համար նախատեսված, սակայն դեռևս չառաքված և չվճարված պատրաստի իրերը թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկվում են դրանց թողարկման ամսում ընթացիկ բացթողման միջին գներով:

39. Այն արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները), որ հատկացվում է ապրանքափոխանակման կարգով (բարտեր), անհատույց փոխանցվում սպառողներին, ուղղվում է արտադրողի կողմից սեփական ոչ արդյունաբերական կարիքների համար, վարձատրման դիմաց տրամադրվում իր աշխատողներին, ինչպես նաև նախատեսված է սեփական հիմնական ֆոնդերի (միջոցների) կազմում հաշվեգրվելու համար, թողարկված (իրացված) արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկելիս գնահատվում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման միջին գներով, որ հաշվարկվում է այն ամսվա համար, երբ արտադրվել (իրացվել) է գնահատվող արտադրանքը: Իսկ եթե բացակայում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը, ապա ամսվա համար գնահատումը կատարվում է, ելնելով դրա վերջին իրացման գնից, սակայն փաստացի ինքնարժեքից ոչ ցածր:

40. Արտահանվող իրերը (արտադրանքը) թողարկված և իրացված արտադրանքի ծավալ ներառվում են պայմանագրային գներով՝ վերահաշվարկված արտադրանքի իրացման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային կուրսով, որից հանվում են տրանսպորտային ծախսերը՝ առաքման կայարանից մինչև արտահանման կետը:

 

5. ԲՆԵՂԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները հաշվետվություններում ցույց են տրվում անկախ նրանից, թե տնտեսավարող սուբյեկտի որ արտադրամասերում կամ արտադրություններում է թողարկվել արտադրանքը՝ հիմնական, թե օժանդակ, արտադրվել է լիարժեք հումքից, թե թափոններից, սեփական, թե պատվիրատուի հումքից ու նյութերից: Հաշվետվություններում արտադրատեսակները (իրերը) պետք է ցույց տրվեն պարտադիր ըստ սահմանված անվանացանկի համապատասխան խմբերի ու ենթախմբերի և արտացոլվեն համապատասխան ընդհանուր, խմբային և ենթախմբային հանրագումարներում համաձայն ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 14-Ա որոշմամբ հաստատված «Արդյունաբերական արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների (9-նիշ մակարդակ)» դասակարգչի (https://armstat.am/file/doc/99530393.pdf):

42. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները պետք է պարտադիր կազմվեն չափի այն միավորներով, որոնք բերված են «Արդյունաբերական արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների (9-նիշ մակարդակ)» դասակարգչում: Որպես կանոն, տվյալները լրացվում են ամբողջ թվերով, առանց տասնորդական նիշերի: Միանիշ և երկանիշ թվերը լրացվում են մեկ տասնորդական նիշով:

43. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի թողարկման ծավալներում ներառվում է նաև այն արտադրանքը, որ նախատեսված է այլ տնտեսավարող սուբյեկտների համար, իր կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական տնտեսություններին, իր աշխատողներին աշխատավարձի դիմաց, ինչպես նաև օգտագործվել է արտադրողի կողմից արդյունաբերա - արտադրական կարիքների համար:

44. Թողարկված արտադրանքի ծավալների մեջ չեն ներառվում այն արտադրատեսակները (իրերը), որոնք պատրաստված են ստանդարտների (տեխնիկական պայմանների) շեղումներով: Արգելվում է բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալների մեջ մտցնել այն արտադրատեսակները (իրերը), որոնք ստացվել են այլ տնտեսավարող սուբյեկտներից և իրացվել են առանց տվյալ տնտեսավարող սուբյեկտում վերամշակման, նույնիսկ եթե իրացումից առաջ ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց ընտրություն, տեսակավորում, փաթեթավորում և նմանատիպ այլ գործողություններ:

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

45. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

46. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով:

47. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: