ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1720-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2009 թվականին Գլոբալ հիմնադրամի 5-րդ փուլով ֆինանսավորվող տուբերկուլոզի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին պետական գնումների ընթացակարգով ձեռք բերված 2007 թվականի արտադրության «HYUNDAI TUCSON2.7» («Հունդաի Տուքսոն-2.7») մանիշի, 808 UO 01 պետական համարանիշի, KMHIN81DP8U756266 նույնացման համարով, 7,950,000 դրամ սկզբնական արժեքով, 662,500 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պահպանման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|