Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.700
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 853-Ն

 

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.10.22 N 1655-Ն)

1. Սահմանել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանակությունը:

3. Համադրելի ֆինանսական ցուցանիշների առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե այդ բոլոր ֆինանսական ցուցանիշները հուսալի համադրելիներ են և ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում:

(3-րդ կետը խմբ. 27.10.22 N 1655-Ն) 

4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հետ համադրելի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշներից գոնե մեկը բավականաչափ հուսալի չէ՝ հաշվի առնելով նաև Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված համադրելիության համապատասխան ճշգրտումները, ապա պարզած ձեռքի հեռավորության տիրույթը կորոշվի հետևյալ կարգով՝

1) ֆինանսական ցուցանիշի բոլոր կիրառված արժեքները դասավորվում են աճման կարգով.

2) համարակալվում են ըստ աճման կարգի՝ ամենացածր կիրառված արժեքից մինչև ամենաբարձրը, ընդ որում նույն արժեքի առկայության դեպքում՝ նման արժեքները համարակալվում են որպես առանձին թվեր.

3) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ստորին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով՝

ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը.

4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի վերին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով՝

ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը:

(4-րդ կետը փոփ., խմբ. 27.10.22 N 1655-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 27.10.22 N 1655-Ն)  

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան