Basic information
Number
N 993-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.12.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2005
Effective date
20.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2005 թվականի N 993-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 288 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Յու. Խաչատուրով  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)
Ա. Հակոբյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Ն. Առաքելյան  - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Մ. Մելքոնյան  - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան  - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ
Տ. Աղաջանյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ»:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի N 288 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 131-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation